Խնձոր, ինչ միրգ ես դու?

Nov 04, 2013 01:57



Էն պահը, որ պատահաբար ու անկախ քո կամքից 2 խնձոր  են պատահում ճամփիդ` մեկը դեղին, մեկը կարմիր, որ քիչ-թե շատ ախորժալի են թվում, բայց իրականում գիտակցում ես, որ դու ոչ շուկա էիր գնացել, ոչ էլ էդ խնձորներն են քո սիրած խնձորներից:

Ուշադիր ես նայում, զննում խնձորներին, որոհետև էդ 2-ից բացի մնացած խնձորներն առանձնապես ոչ ախորժալի են, ոչ էլ նայել ես ուզում վրաները: Խնձորներից մեկը գրեթե ամբողջովին որդնած է, միայն տեսքից է ախորժալի և հաճելի բույր ունի, սակայն գիտակցում ես, որ կկրծեն վրայի շերտն էլ ու ախորժալի տեսքն էլ կկորչի, բույրն էլ կդառնա նեխածի հոտ:

Ախր էն մյուսն էլ մի բան չի է. նա էլ է տեղը տեղին որդնած ու որդերը դուրս են գալիս ծիկրակում ու ներս գնում: Նմանություններ  ունեն 2 խնձորները, բայց որդնած են յուրովի: Ինքս ինձ ստիպում եմ, որ աչքերս փակեմ և անցնեմ խնձորների մոտով` գիտակցելով, որ 2-ն էլ բանի պետք չեն, բայց միայն խնձորների  մասին միտքը ու նրանց առկայությունը, ուրիշների խոսակցությունը նույն խնձորների մասին, ստիպում են հետ գալ այդ պատահական փողոց ու կրկին նայել խնձորներին` հուսալով, որ այս անգամ գոնե կկարողանամ ընտրել: Ամեն անգամ ետ դառնալիս տխրում եմ ամեն մի ավելացած որդով, ուրախանում ամեն մի արևի շողով, որ սիպում է նրանց փայլել:

Այս ամենի հետ մեկտեղ գիտակցում եմ, որ որդը գիտի, որ խնձորներին է ընտրում` համեղ և հյութալի...

test, hamov baner, amazing, welcome, share, գուշակություններ, tbilisi, news, armenia

Previous post Next post
Up