International day of having on shorts (հայերեն ասած "շորտիկի միջազգային օր")
Jul 23, 2011 11:10
Այսօր "Շորտիկի միջազգային օրն է", ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս: Այս տոնը ուրախությամբ նշում են արդեն նաև Հայաստանում: Անկախ տարիքից և սեռից այսօր բոլորը պետք է շորտերով շրջեն քաղաքով մեկ: Հայաստանում այս տարի առաջին անգամ է նշվում այս տոնը` չնայած այն հանգամանքին, որ այն շատ վաղուց նշվում է այլ Եվրոպական երկրներում: Այսօր բոլորը պետք է մի կողմ դնեն "ամոթա շորտիկով ման գանք քաղաքով մեկ" կարգախոսը և հագնեն շորտեր: Կազմակերպվում են նաև <<շորտ փարթիներ>>, որտեղ մուտքը միայն շորտերով է: Կարծում եմ շատ ողջունելի է այս տոնը: Այն ռեալ հնարավորություն է տալիս բոլոր նրանց, ովքեր "կոմպլեքսներով են տառապում", տարին գոնե մեկ անգամ մի կողմ դնեն իրենց կոմպլեքսները և <<առխային>> հագնեն շորտեր...