Kinder Surprise

Aug 23, 2009 15:22


Եւս մի մանրունք, որի մասին կուզենայի խոսել: Խոսքս իմ սիրելի եւ համով Քինդեր Սուրպրիզ կոնֆետների մասին է: Ավելի շուտ այն ինչ բեւեռեց իմ ուշադրությունը, կոնֆետի խաղալիքը բացելիս: Չէ՛, ոչմի սարսափելի բան՝ մանր-մունր բան է:

Երբ բացում ես դեղին ձվիկը եւ հանում խաղալիքը կցված բացատրությունով, այնտեղ կա եւս մի թուղթ, որտեղ տարբեր լեզուներով գրված է մի զգուշացում՝ 0-3 տարեկան երեխաներին ուշադիր լինելու համար:

Ահա այն՝







Արդեն սովոր լինելով, որ այդպիսի գրվածների մեջ հայերեն չի լինի, ես անակնկալիորեն տեսա իմ հարազատ "ARM"-ը եւ հպարտությամբ կարդացի հայերենով գրված զգուշացումը:




Հաճելի էր, անխոսք: Բայց նորից "ինչո՞ւ"-ն առաջ եկավ:

Մի կողմ դնեմ այն, որ ադրբեջանցիները իրենց երկիրը ներկայացնելու համար հատուկ դուրս են եկել ստանդարտներից ու քառանկյունն ավելի մեծ են արել, իսկ տառերը փոքրատառ լինելով խոշոռ են: Նման տիպի փաստը մեր կողմից անելու դեպքում, նրանք հարցը կբարձրացնեյին Միջազգային դատարան: :) Բայց դե, հասկանալի է, իրանք ինքնահաստատման խնդիր ունեն: Մա՜րդ են, էլի:

Մի բան չեմ հասկանում: Ինչո՞ւ, մենք մեզ ցույց տալու համար անպայման պետք է մի բան թարս անենք:
Ասե՛ք, ինչո՞վ է բացատրվում զգուշագրի ստանդարտից դուրս լինելը: Հա՜սարակ բան է՝  առաջին տողը պետք է լինի կարմիր գույնով: Էտ եւրոպա-ամերիկացիները հո՜ախմախ չե՛ն, որ այդպես են անում:

Չէ՛, մենք ուրիշն եք: Տարբերվեցի՜նք: Կեցցե՜նք:




Հ.Գ. Չէի ուզենա, որ քաղաքական պաստառ ստանա գրածս, քանի որ այն կապված է զուտ ներկրող ընկերության ղեկավար կազմի ազգայնահոգեբանական պատկերի հետ եւ կապ չունի "որ ասեմ սեւը սպիտակ է... ավելի շուտ կարմիր է, ուրեմն..."-ի հետ:

հայ, հայոց լեզու, մանրունք

Previous post Next post
Up