Ինչքա՞ն երկար կարող է լինել նեօ-ՀՀԿ-ի ֆիդայական բեղը...

Nov 11, 2010 16:34

Է. Շարմազանով. Ցեղակրօնութիւնն առողջ ազգային ուսմունք է

"Բոլորովին զարմանալի չէ, որ ժամանակին ազգային գաղափարախօսութիւնը կեղծ կատեգորիա հռչակած անձնաւորութիւնն այսօր էլ հայկականութեան գաղափարախօսութիւնը, այն է` ցեղակրօնութիւնը համեմատում է ռասիզմի հետ",- անդրադառնալով նախօրէին կայացած հանրահաւաքում ՀՀ առաջին նախագահի հնչեցրած այն յայտարարութեանը, թէ ցեղակրօնութիւնը ոչ այլ ինչ է, եթէ ոչ "ռասիզմ" բառի հայերէն թարգմանութիւնը` Panorama.am-ի հետ զրոյցում նշեց ԱԺ պատգամաւոր, ՀՀԿ խմբակցութեան քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խօսքերով` ցեղակրօնութիւնը ռասիզմի հետ համեմատողները կամ գիտութիւնից կիլոմետրերով հեռու են կամ միտումնաւոր կերպով ցեխ են շպրտում ազգային արժէքային համակարգի վրա:

"Ցեղակրօնութիւնն առողջ ազգային ուսմունք է եւ պատահական չէ, որ նրա "հայրը" Գարեգին Նժդեհը յստակ ասել է, որ "միայն մարդ կոչուողը կարող է կոչուել հայ", եւ "ազգերն ապրում են իրենց` ստեղծագործում մարդկութեան համար", այսինքն` ցեղակրօնութիւնն իր մէջ հումանիստական արժէքային համակարգ է ներառում, այն առողջ ու հանդուրժողական ուսմունք է",- ընդգծեց ՀՀԿ մամուլի խօսնակը:

Այնուհետեւ Է. Շարմազանովը յաւելեց. "ես այստեղ վտանգաւոր խաղ եմ տեսնում արդէն ազգային արժէքների դէմ, այսինքն` այստեղ խնդիրը ոչ թէ կուսակցական պատկանելութիւնն է, այլ ազգային արժէքային համակարգը, ինչը պարբերաբար կատարւում է ադրբեջանական եւ թուրքական լրատուամիջոցների կողմից:"

-----

Ես ի՞նչ էր. ՀՀԿ-ն հիշեց իր հիմնական գաղափարախօսութիւնը, թէ՞...
գաղափարհը ձե՜զ, միլիոնը մե՜զ:

ՀՀԿ, հակամարտութիւն, նեօ-ՀՀԿ, ՀՀՇ, գաղափարհ, Նժդեհ, բեղեր, միլիոն, ցեղակրօնութիւն

Previous post Next post
Up