Հոկտեմբեր 05, 2010 | 10:26 «Հրապարակ» օրաթերթն անդրադառնում է Հայաստանի Ազգային ժողովի առօրեային` գրելով. «Մարտի 1-ի խորհրդարանական հաձնաժողովը ղեկաւարած ու խայտառակ զեկոյց պատրաստած ՀՀԿ-ական Սամուել Նիկոեանը, ով դրանից յետո դարձաւ ԱԺ փոխխօսնակ, երեկ, երբ մեր թղթակիցը մօտեցել է եւ խնդրել, որ իր հարցերին պատասխանի, մի քանի պատգամաւորի ներկայութեամբ փորձել է «կռուտոյ» երեւալ ու երիտասարդ աղջկան առաջարկել է՝ «գնամ զուգարան, արի էնտեղ հարցերդ տուր»։ Այս «զուգարանային խօսնակի» մօտ թերեւս ուղեղի փոխարէն ստամոքսն է աշխատում։ Լափելու եւ մարսելու պրոցեսն, ընդհանրապէս, ՀՀԿ-ականների կեանքում ամենակարեւոր պրոցեսն է, եւ ԱԺ-ում նրանց գործունեութիւնը սահմանափակւում է բուֆետից զուգարան գնալով»։
Վա՜յ, ես քո պետական մարմինը... սիրեմ:
Հ.Գ. "Նրանք, ովքեր սիրում են հայոց լեզուն, պիտի կարողանան սիրել նաեւ պետական տարբեր մարմինների գործունեութիւնը, ոչ թէ նրանց աշխատողներին:" Գալուստ Սահակեան