Գնացել էինք վարիրի (ՎԱՐորդական ԻՐաւունք) հետ կապուած
DMV :
Երբ մեր հերթը հասաւ մօտեցանք աշխատողին, որը պարզուեց հայ էր:
Օգտուելով առիթից դիմեցի հայերէն.
-- Բարև Ձեզ, ես հանձնել եմ վարորդական իրաւունքի թեսթը, բայց ինձ չեն թողում վարելու թեսթին քանի որ աչքերի հետ խնդիր ունեմ՝ պիտի վարեմ ակնոցով: Մենք եղանք ակնաբուժի մօտ և նա ասաց, որ ինձ ակնոց պէտք չի, քանի որ երկու աչքով ես նորմալ եմ տեսնում: Նա այն կոչեց՝ միատեսութիւն... monovision: Եւ ես պիտի իրենց այստեղից մի թուղթ տանեմ, որ իրենք լռացնեն և ես ներկայացնեմ դա իրենց:
-- Պարզ է: Ահա՛ այս թուղթը: Որ իզուտ տեղը չսպասէք այստեղ, խնդրում եմ տարէք և լրացրած բերէք: Որից յետոյ այստեղ կը ստուգեն Ձեզ:
-- Կը ստուգե՞ն: Բայց...
-- Այո, հասկանո՞ւմ էք՝ բժիշկի գրածը... մմմ... ԱՍՆԱՒԱՆԻ չի այստեղի աշխատողների համար:
-- Ը՜...
-- Դուք Հայաստանից էք, այո՞:
-- Այո: - ասացի ու մենք շնորհակալութիւն ասելով դուրս եկանք:
Կինը Հայաստանցի չէր, բայց Հայաստանցուն հասկացնելու համար նա օգտագործում է «ասնաւանի» բառը, այլ ոչ՝ «հիմք»... որ «հասկանալի» լինի «իմ նմանների» համար:
Ինձանից առաջ էս ո՞վ են էստեղ եկել...