Նորից ռաբիսի մասին...

Aug 09, 2011 14:35

"Էս քո պէս հիպպիական չեմ եթում, որ ասեմ՝ Չա՜ո: Ես ասում եմ՝ Մնաս Բարիա՜ւ, մեր հի՜ն ռաբիզական ադաթով" (c)

Ինչպես մի օր ես սիրեցի ռաբիզը
09:29 Օգոստոս 09, 2011 | Սամվել Մարտիրոսյան

Ռաբիզը եւ ռաբիզներին ընդունուած է քննադատել: Մինիմում: Հայը իրեն սկսում է մտաւորական զգալ, երբ որ բարձրաձայն զատում է իրեն ռաբիզից,  հրապարակայնօրէն հրաժարւում է ռաբիզ տեսակից, ծիծակ կօշիկից, ռաբիզ երաժշտութիւնից: Ռաբիզի ժխտումից է սկսւում ինտելեկտուալ վերելքը: Այսինքն, ընդհանուր ռաբիզեան քաղաքակրթութիւնից, եթէ այդպէս կարող ենք կոչել այն, ինչը դժուար է վերածւում տեսական սահմանումների, բայց բոլորիս հասկանալի է:

Եւ պարզ է, որ ռաբիզի մարմնաւորումը ոչ թէ ծիծակ կօշիկներն են կամ շաքարաջրով ամրացրած մազերը, այլ հէնց ռաբիզ երաժշտութիւնը, որը ակունքներով գնում է դէպի ռաբիսը, այն է рабочее искусство, որի մասին շատ քիչ բան է յայտնի: Ինչեւէ, հայ մտաւորականը ատում է ռաբիզ երաժշտութիւնը, ամէնուր դրա մասին խօսում է, իսկ հարսանիքներին ստիպուած պարում է դրա տակ «հայկական»:

Ես էլ, ինչ մեղքս թաքցնեմ, նոյն վերաբերմունքը ունէի ռաբիզի նկատմամբ: Մինչեւ որ Հայաստանը չհեղեղեց  ռուսական շանսոնը (թէ ասա, ով է էդպէս անուանել «բլատնեակը» եւ հիմա մէկ «շանսոն» բառով նկարագրում է Ազնաւուրին, Պիաֆին եւ Беломорканал քրէածին խումբը): Եւ եւս մի երաժշտական ուղղութիւն, որի անուանումը նոյնիսկ չգիտեմ, բայց հեշտ նկարագրելի է եւ ծանօթ. սարսափելի կովկասեան ակցենտով ռուսերէն երգում են «Кайфуем» եւ այլ նմանատիպ բաներ: Անուանենք սա էլ կովկասեան շանսոն:

Այս շանսոնները վերապրելուց յետոյ, երբ որ անցաւ հոգեբանական տրաւման, ես հասկացա, որ ռաբիզը իրականշւմ շատ հումանիստական շարժում է, առաւել եւս` համեմատած երկու տիպի շանսոնների հետ:

Տեսէք, ռուսական շանսոնը գովերգում է եւ հերոսացնում

●     բանտախցերում տեղի ունեցող անցուդարձը,

●     գողական բարոյատրամաբանութիւնը

●     օրինախախտումները,

●     եւ այլ յանցանքները:


Կովկասեան շանսոնը փառաբանում է

●     ուտուշ-խմուշը,

●     չալաղաջը,

●     թեթեւ թմրադեղերը,

●     թեթեւաբարոյ կանանց,

●     եւ այլ էպիկուրական խրախճանքները:


Իսկ մեր, հարազատ ռաբիզը երգում է

●     եղբայրութեան,

●     ընտանեկան արժէքների,

●     ընկերների,

●     բարութեան,

●     եւ այլ վեհ եւ բարոյական հանգամանքների մասին:

Բա սրանից յետոյ ո՞նց չուզենաս, որ ռաբիզի բարոյական պաթոսը յաղթի շանսոնին:

Շնորհակալութիւն 
kornelij նիւթի յայտնագործութեան համար:

Նիւթը փոխարկուել է դասական ուղղագրութեան օգտագործելով Armenian Orthography Converter-ը... դէ մի երկու բան շտկելով:

ռաբիս-ռաբիզ, մշակոյթ

Previous post Next post
Up