Դատարանի վճիռն անզոր է քաղաքապետի որոշման դեմ

Apr 17, 2011 23:11

Originally posted by lilkafinpet at Դատարանի վճիռն անզոր է քաղաքապետի որոշման դեմ
Հարգելի պարոն քաղաքապետ

2006 թվականի հուլիս ամսից մինչ այսօր, շուրջ հինգ տարի շարունակ բազմաթիվ անգամ դիմել ենք տարբեր ատյանների հայտնելով, որ Մայիսի 9-ի փողոցի 51 շենքի դիմաց առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման, մրգատու և դեկորատիվ փարթամ ծառերով հսկայական կանաչ տարածքի վրա, 2006թ. հուլիսին կառուցվել է մոտ 112.0քմ մակերեսով շինություն, որը մեր բնակարանները զրկել է բնական լույսից:




Շինությունն ինքնակամ է և դրա ինքնակամ լինելն արձանագրվել է բոլոր իրավասու մարմինների կողմից )

Շատ եմ խնդրում տարածել: Ձեր օգնությունը շատ անհրաժեշտ է հիմա:


օրէնք, Երեւան

Previous post Next post
Up