(no subject)

May 06, 2010 15:37

Որոշել եմ սկսել մեկ մեկ գրել հայերեն այստեղ:  Օտարալեզու դպրոցների վերաբերյալ քննարկումների ընթացքում ինձ համար հստակ մի քանի հարց առաձնացվեց: Ինձ թվում է որ ավելի արդյունավետ կլինի քննարկել այս հարցերը, քան հերթական անգամ իրար մեղադրել պակաս հայ լինելու մեջ, կամ իրար օտարամոլ կոչել :Ճ


1. Հայերենի մասնագետները չեն կարողանում կողմնորոշվել (կամ չեն ցանակնում կողմնորոշվել)  որ տարբերակն է ճիշտ վիճելի հարցերում տես  abrosha - ի քոմմենթը

2. Համացանցում շատ քիչ նյութեր կան հայերենի վերաբերյալ  bsw_am

3. Ուզում եմ նշել մի կարւոր հարց ևս` հայկական տառատեսակները  դժվար են արագ ընթերցանության համար
դա միայն իմ կարծիքը  չե այլ նաև մասնագետների: Մասնագետները աշխատում են այդ ուղղությամբ:Ճ

4. Ամենից կարևոր հարց - ինչպես բարձրացնել հայոց լեզվի մասնագետի վարկանիշը:  Արդեն ասել եմ իմ քոմմենտներում, ռուսական դպրոցներում և ուսաց լեզվի ֆակուլտետում ինձ պատահել են հիմնականում սահմանափակ "մասնագետներ": Հույսով եմ, որ հայալեզու կրթություն ստացացները այլ փորձ ունեն: Բայց շատ եմ լսել իմ հայալեզու ընկերներից, որ ամենից զարգացած ուսուցիչների և դասախոսների թվում միշտ եղել են ռուսաց լեզվի մասնագետները կամ պարզապես ռուսալեզու դասախւսները: Միայն մասնագետ լինելը ընդհանրապես շատ քիչ է, պետք է ունենալ լայն մտահորիզոն (չգիտեի կռուգօզօռ ինչպես կլինի հայերեն, բառարանից վերցրեցի :))

5. հայերենի եթերաին  որակի մասին պետք է մտածել: Եթե անգամ ես եմ այդ սխալները տեսնում, պատեկերացնում եմ իսկապես լավ հայերեն իմացողը ինչքան կգտնի: Իսկ եթերը և մամուլը դա գրական լեզվի չափանիշներն են, եթե այնտեղից վատ հայերեն է հնչում, ել ինչի մասին է խոսքը?

Պոկա ստոլկո մնացացը պո խոդու ...:Ճ   

hajeren, ЖЖ-шные войны, дети, школа

Previous post Next post
Up