May 18, 2012 13:44
Եթե դիցուք Հայաստանի բնակչության 90 տոկոսը խավարամիտ ֆաշիստներ են, բայց երկրի պարլամենտը ընդունել է բազմաթիվ հակաֆաշիստական օրենքներ, ապա ստացվում է որ Հայաստանի պարլամենտի գործունեությունը լրիվ հակադեմոկրատական է, քանի որ չի արտացոլում երկրի բնակչության 90 տոկոսի կամքը։ :))))
Սրանից բխում է նաև մի այլ հետևանք, քանի որ երկրի բնակչության 90 տոկոսը ֆաշիստական մտածողության կրող է ապա դեմոկրատական ընտրությունների դեպքում Հայաստանում կձևավորվի ֆաշիստական համակարգ։ Այսինքն ընտրությունները պետք է լինեն հակադեմոկրատական ու անարդար որպեսզի հակաֆաշիստ լիբերալները կարողանան վերցնել ու պահել իշխանությունը ու այն դարձնեն դեմոկրատական։ Ստացվում է որ ՀՀԿ-ի գործունեությունը լրիվ բխում է դեմոկրատիայի շահերից։ Ու ֆաշիստական երկրում այն միակ ձևն է որով հնարավոր է կառուցել լիբերալ դեմոկրատական երկիր։