Ներազգային թշնամանքի հրահրում

Nov 07, 2007 14:30

Վերջերս «Մարիոթ» հյուրանոցում ԼՏՊ-ն հանդիպում ունեցավ իր համակիրների հետ, որի ընթացքում արել է մի արտահայտություն, որի իմաստը մոտավորապես այսպիսին է. ՀՀ նախագահը չպետք է լինի Ղարաբաղցի, որպեսզի Ղարաբաղի հարցը հեշտ լուծվի կամ նման մի բան:  Մոտավորապես նույն հանգի արտահայտություններ էլի են արվել Հայաստանում, բայց այս մեկը ԼՏՊ-ի շուրթերից, բուռն ոգևորություն է առաջացրել նրա վկաների շրջանում: Ինչևէ...

Հիմա ինձ հետաքրքիր է իմանալ, ինչ արձագանք կունենային նույն այդ մարդիկ եթե մի որևէ քաղաքական գործիչ ասեր օրինակ
ՀՀ-ի նախագահը չպետք է լինի եզդի ...
ՀՀ-ի նախագահը չպետք է լինի հրեա ...
ՀՀ-ի նախագահի կինը չպետք է լինի հրեուհի, այլապես վատ կլինի
ՀՀ-ի նախագահը իրավունք չունի արվամոլ լինելու...
ՀՀ-ի նախագահը չպետք է լինի գաղտնի պաշտամունքային օթյակի անդամ, օրինակ մասոն...
ՀՀ նախագահը չպետք է լինի կին

Այս բոլոր արտահայտություններից ցանկացածի դեպքում, քաղաքական գործիչին միանգամից կսկսեն հալածել ու պիտակավորել որպես ռասիստ, քսենոֆոբ, միզոժին, սեքսիստ, անտիսեմիտ, հոմոֆոբ, տոտալիտարիստ, շովինիստ ու մի հատ էլ նույնիսկ ցանկության դեպքում կարելի է քրեական գործ հարուցել, ազգամիջյան թշնամանք հրահրելու, խղճի ազատությունը ոտնահարելու, կնոջ նկատմամբ բռնություն քարոզելու ու լիքը նման հոդվածներով:

Բայց արի ու տես, որ ներազգային թշնամանք քարոզելը Հայաստանում, ոչ միայն քրեորեն պատժելի արարք չի այլ նաև ողջունվում է այսպես կոչված «առաջադեմ» երիտասարդության կողմից, կամ նրանց մի հատվածի կողմից...

Զարմանում եմ որտեղից այդքան ատելություն, այդքան անհարդուժողականություն ու սահմանափակ , լոկալ, գավառական ռասիզմ այն մարդկանց մոտ, ովքեր սիրում են այդքան խոսալ վեհ համամարդկային գաղափարներից:

ֆաշիզմ, Լևոնի վկաներ, դեկադանս, արցախ

Previous post Next post
Up