Мое интервью на www.yerkir.am - Աղանդավորները սպառնացել են քահանային

Jun 08, 2011 17:42

 08.06.2011

Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց վանքի տեսուչ հայր Ղեւոնդ քահանան վերջերս Youtube-ում մի շարք տեսանյութեր է տեղադրել` նպատակ ունենալով մարդկանց իրազեկել «Կյանքի խոսք» աղանդի գործունեության մասին:
Քահանայի խոսքով` այս փաստն առաջացրել է ինչ-որ մեկի զայրույթը. վերջինս սպառնալից նամակ է գրել հայր Ղեւոնդին. «Լսի այ Տեր հայրիկ, դու քո կյանքը վտանգի տակ ես գցում, ավելի լավ ա ջնջի էտ վիդիոները, որ գցել ես, թե չէ ես կջնջեմ: Ես հակեր եմ ու նորմալ ասում եմ, որ անես: Աստծո դեմ ես հելել, քո իմանալով դու Աստծո համար ես անում: Եթե Աստված ուզենար, ինքը հենց կաներ, Աստծուն մարդկային օգնություն պետք չի: Տակ շտո թարգ տուր էս ամեն ինչին ու հանի էս վիդիոները: 2 օր հետո մտնելու եմ ու եթե տեսնեմ մեջն են վիդոները, ես ինքս կջնջեմ ու կփակեմ էս սայթը: Տակ շտո դու ինքդ արա ավելի լավա»:
«Երկիր»-ի հետ զրույցում հայր Ղեւոնդը նշեց, որ շարունակելու է տեսանյութեր տեղադրել, որոնց նպատակը մեկն է. «Լուսաբանել, թե իրականում «Կյանքի խոսք» աղանդի հետեւում ինչ է կանգնած»:
«1990թ. ես շփվել եմ նրանց հետ, այդ ժամանակ այն կոչվում էր «Ճշմարտություն»: Ինձ շատ ծանոթ է նրանց մարտավարությունը, եւ նույնիսկ նրանք շատ ագրեսիվ են դառնում, եթե արտաքին աշխարհից իրենց վտանգ է սպառնում: Ես ապշած եմ, որ մարդիկ Աստծո անուն են տալիս, աղոթում են եւ նման ատելությամբ են լցված քրիստոնյա մարդու հանդեպ»,- ասաց հայր Ղեւոնդը` ծիծաղով ավելացնելով, որ ամեն բան Աստծո կամքով է լինում, եւ եթե կոտրեն կայքը, ինքը կրկին կբացի:

http://www.yerkir.am/am/news/8207.htm

նաեւ այստէղ կարող եք կարդալ

Աղանդավորները սպառնում են Հայր Ղևոնդին Youtube-ում տեղադրված տեսանյութի համար

Հայր Ղևոնդ վարդապետը վերջերս Youtube- ում մի շարք տեսանյութ է տեղադրել, որոնք պատմում են «Կյանքի խոսք» աղանդի գործունեության մասին:
Հոգևորականը քայքայիչ այս աղանդի մասին մարդկանց իրազեկելու, ինչու ոչ մոլորյալներին նաև դարձի բերելու նպատակով էր տեղադրել 6 մասից բաղկացած տեսանյութ: Տեր Ղևոնդի խոսքով` այս փաստն առաջացրել է «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցչի զայրույթը:

Հայր Ղևոնդի իր բլոգում(http://fr-ghevond.livejournal.com/78342.html ) հայտնել է որ ստացել է հետևյալ սպառնալիքը.

«Լսի այ Տեր հայրիկ, դու քո կյանքը վտանգի տակ ես գցում, ավելի լավ ա ջնջի էտ վիդիոները, որ գցել ես, թե չէ ես կջնջեմ:Ես հակեր եմ ու նորմալ ասում եմ, որ անես: Աստծո դեմ ես հելել, քո իմանալով դու Աստծո համար ես անում: Եթե Աստված ուզենար, ինքը հենց կաներ, Աստծուն մարդկային օգնություն պետք չի: Տակ շտո թարգ տուր էս ամեն ինչին ու հանի Էս վիդոները:2 օր հետո մտնելու եմ ոու եթե տեսնեմ մեջն են վիդոները, ես ինքս կջնջեմ ու կփակեմ էս սայթը:Տակ շտո դու ինքդ արա ավելի լավ ա»:

Հայ բլոգոսֆերան զայրացած է. հայ բլոգերներն իրենց դժգոհություններն են հայտնել խնդրի վերավերյալ՝ որոշելով ամեն ինչում աջակցել Հայր Դևոնդնին: Հոգևորականն արդեն նշել է, որ ինքը շարունակելու է տեղադրել տեղեկատվություն «Կյանքի խոսքի» և այլ աղադների մասին, քանի որ իր առաքելություններից մեկն էլ հոգեորսության դեմ պայքարելն է:

emedia.am-ը շարունակելու է ներկայացնել խնդրի հետ կապված հնարավոր զարգացումները:

http://emedia.am/index.php?module=article&utility=show_article&id_article=1936&lang=am

Духовенство, Взаимоотношения-конфликты..., христианство, слово жизни, ААЦ, Секты, Армяне, конфликты..., Духовное, Армения

Previous post Next post
Up