Учитель на уроке географии: «Дети, вы знаете, как натянуть презерватив на глобус?»
-«??? А что такое глобус?»- отвечают дети...
Вскором будущем такие вопросы будут задавать и наши детки, для которых готовится детский камасутра двухтомный букварь "Детям о сексе", чтобы деток с 6 летнего возраста учить безопасному сексу, которое поможет предотвратить нежелательную беременность или...
Օրեր շարունակ որոշ հեռուստաալիքներով խոսում են այն մասին, որ պետք է իսպառ վերացնել էրոտիկայի եւ սեքսի քարոզչությունը: Սակայն պարզվում է, որ կան առավել վտանգավոր երեւույթներ: Տպագրվում է «Երեխաներին սեքսի մասին» խորագրով երկուհատորանոց գիրք, որտեղ հատուկ երեխաների ընկալման համար, պարզորոշ նկարներով եւ լեզվով երեխաների ուշադրությունը սեւեռվում է սեքսի եւ սեռական օրգանների վրա:
«ԴԵ ԹՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԳՆԱՆ ՈՒ ԱՌԱՆՑ ԻՄԱՆԱԼ ՍԵՔՍՈՎ ԶԲԱՂՎԵՆ»
Շարունակելով «Երեխաներին սեքսի մասին» գրքի հրապարակման շուրջ առաջացած բուռն դժգոհությունների ու մեկնաբանությունների թեման` այսօր ձեզ ենք ներկայացնում վերը նշված գիրքը լույս ընծայած «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի կարծիքը:
«Շատ լրագրողներ չտիրապետելով հայերենին` թարգմանում են գրքի վերնագիրը, եւ ստացվում է սեքս` երեխաների համար: Գիրքն իր մեջ պարունակում է հետեւյալը` մեծական պատասխաններ փոքրիկների հարցերին»:
Իսկ թե որն է այդ տարիքը, պրն Մարտիրոսյանը նշեց. «Դա այն տարիքն է, երբ երեխան սկսում է ծնողին հարցեր տալ այդ թեմաներով»: Իսկ մեր այն հարցին, թե որն է գրքի հրատարակման նպատակը, Ա. Մարտիրոսյանն ասաց. «Նպատակն այն է, որ 13 տարեկան աղջիկ երեխաները չգնան աբորտի, կամ որ տղաներն իրենց առաջին սեռական անհաջող փորձից սեռական հաշմանդամ չմնան: Երեխաները գիրքն ընթերցելով` ավելի գրագետ կմոտենան այդ հարցերին եւ չեն ունենա հոգեկան եւ առողջական արատներ: Եվ, ի դեպ, այդ գիրքն առաջին հերթին ծնողների համար է, որպեսզի երեխան ծնողից իմանա դրա մասին, այլ ոչ թե փողոցից: Ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր բացասական կարծիք են արտահայտել գրքի մասին, դա բացասական չէ. երբ որ տգետը կարծիք է արտահայտում ինչ-որ մի բանի մասին, որից նա չի հասկանում, դա բացասական չի, դա դրական է: Եվ տգետների կարծիքը ո՛չ ինձ է հուզում եւ ո՛չ էլ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը: Ես անձամբ այդ գիրքը գնել եմ իմ երեխաների համար»:
Но это еще не все...
К сожалению есть у нас в обществе, такие проповедники сексуальной свободы, изгои нормального общества, такие как Ваган Ишханян и Виолет Григорян (что вдет программу о талантах по Шанту):
Քրիստոնեական մշակույթը ու նոր սոցիալական նախատրամադրվածությունները շատ մարդկանց մեջ նվազեցրին կամ վերացրին միասեռական հակումը:
Միասեռականությունը դարձավ էլիտաների մենաշնորհ:
...ով հոմոֆոբա` հակահայա, ապազգային, որ մերժումա մեր ազգային արմատները:
И такие изгои являются интеллигенцией нашего народа...
Хороший ответ дал такому "интеллигенту" Комитас Вардапет
ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՆՈՅԻ ՍԵՐՈՒՆԴ
ԽՄԲ.
Դեպի Սոդոմ, թե՞ Եդեմ
Զերծ մնալով «բնական միասեռականության» վերաբերյալ հոգեբժշկական եւ այլ կարգի բացատրություններից, ստորեւ լույս տեսնող հոդվածը, որի հեղինակը Մայր աթոռի հայորդյաց տների հոգեւոր տեսուչն է, անդրադառնում է միասեռականության եւ ընդհանրապես սեռական շեղումների վերաբերյալ Հայաստանում վերջին շրջանում աշխուժացած քարոզչությանը, որը ցուցամոլության, մոդայամոլության եւ, մանավանդ, օտարերկրյա կազմակերպ ներթափանցումների արդյունք է, ուստի եւ արժանի է խոր ուսումնասիրման եւ պայքարի համապատասխանՙ դաստիարակչական եւ հակաքարոզչական մեթոդների կիրառման:
Վերջերս ընթերցած երկու հոդվածներ ստիպեցին գրիչ վերցնել եւ շարադրել մտքերս: Առաջինը` «Անկախ» թերթում (2 (26) փետրվարի 5-12, 2010 թ.) Վահան Իշխանյանի «Բանաստեղծուհին պաշտպանում է ազատությունը, իսկ կղերը դեռ Թումանյանի դեմ է պայքարում» հոդվածը, իսկ երկրորդըՙ «Իրավունք» թերթի «Հետաքննություն» հավելվածում (10-16 փետրվարի, 2010 թ., թիվ 5), Արմենուհի Հակոբյանի «Ճանապարհ դեպի մանկապղծությո՞ւն»-ը: Առաջին հոդվածի հեղինակը քննադատական իր աղեղն էր ուղղել բարոյականությունը պաշտպանողների դեմ, որոնք համարձակվել էին, Հայաստանում քարոզվող միասեռականության դեմ իրենց ձայնը բարձրացնելով, չհամաձայնել թվացյալ «ազատամիտների» այն տեսակետին, թե «ազատ հասարակությունում յուրաքանչյուր մարդ կարող է նախապատվությունը տալ սեքսի այս կամ այն տեսակին (լինի դա նույն սեռի մարդկանց միջեւ, խմբով, թեՙ ավանդական)»: Հետաքրքիր է, արդյո՞ք ազատ հասարակություն նշանակում է ամենաթողություն: Եթե այդպես է, ապա մեկը կպահանջի ազատություն սեքսի ասպարեզում, սադիստներն ու մանկապիղծներն էլ կպահանջեն այն հաճույքի իրենց սահմաններում: Որով, եթե մարդկային փոխհարաբերության մեջ ազատության պատճառով կարիքը չկա օրենքների (այս պարագայում բարոյական), ուրեմն ազատատենչ ամեն մի անձ կարող է անել այն, ինչն իրեն հաճույք է պատճառում, առանց հաշվի առնելու այլոց կարծիքը: Նման բան հնարավոր է միայն այնտեղ, որտեղ մտածված քանդում են բարոյականության կառույցքը եւ քայքայում հավաքական կյանքը, կամ էլՙ ջունգլիներում:
Վ. Իշխանյանը տեղյակ է, թե «Հին Հունաստանում որեւէ ամոթ բան չկար տղամարդկանց միջեւ սեռական կապի մեջ», սակայն չգիտես ինչու մոռանում է այդ նույն շրջանի հույն մեծ մտածող Ցիցերոնի խոսքերը. «Եթե ուզում ես ազատ ապրել, եղիր ստրուկը օրենքի»: Քանզի օրենքներն են տիեզերքում որոշում բոլոր հարցերը: Չկա մի երեւույթ, որը զուրկ լինի օրենքի առկայությունից, իսկ դրանց խախտումը բերում է միայն ողբերգության: Նույնն է նաեւ մարդու պարագան, այնքան ժամանակ, քանի նրա օրգանիզմի կենսաբանական ֆունկցիաները բնության օրենքի ընթացքի մեջ են, մարդը համարվում է առողջ, բավական է այդ ֆունկցիաներից մեկը խաթարվի, եւ նա արդեն հիվանդ է: Բացի այդ, մարդն Աստծուց կամ բնությունից ստեղծված է այնպես, որ նրա յուրաքանչյուր օրգան ունի բնության օրենքով սահմնված համապատասխան գործողության իմաստն ու նշանակությունը: Հնարավո՞ր է արդյոք ականջով ուտել կամ քթանցքով լսել, որքան էլ փորձենք ազատամտությունը դրոշակ դարձնել: Անշուշտ ո՛չ, քանի որ կան բաներ, որ չեն ենթարկվում մեր կամքին: Հետեւաբար չենք կարող խախտել բնությունից արդեն իսկ սահմանված երեւույթները: Անհասկանալի է, օրինակ, երբ բժիշկ մասնագետը հայտարարում էՙ «միասեռականությունը հիվանդություն է», բժշկության հետ առնչություն չունեցողը իր «1981 թ. համաշխարհային առողջապահության կազմակերպությունը հանել է միասեռականությունը հիվանդությունների ցանկից» տողերով փորձում է վահան դառնալ արվամոլությանը: Ակամա սկսում ես մտածել, թե նմանների համար կյանքում ամենակարեւորը ալենդալասների երկնած ծրագիրը կյանքի կոչելն է, ըստ որիՙ «Մենք պետք է օգնենք եւ բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել եւ ներարկել մարդկային գիտակցության մեջ սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքովՙ ամեն անբարոյականության պաշտամունք», որովհետեւ նպատակը «նոր սերնդին հակասական-բարոյական ազդեցություններով անբարոյականությամբ թունավորելն» է եւ այդ կերպ «ընտանեկան կյանքը քայքայելը»: Հետեւաբար յուրաքանչյուր տրամաբանող միտք, եթե փորձի ասել այն, ինչ թելադրում են բանականությունը, բարոյականությունն ու արժանապատվությունը, ապա անձինք, որոնք լծվել են իրականացնելու վերոնշյալ ավերիչ, ազգասպան ծրագիրը, վահան բռնած, իշխանական կեցվածքով կպաշտպանեն հակառակը, քանի որ անարժեքությունն է արժեքը, իսկ ազգային արժանապատվությունը, բարոյական ընկալումը, հոգեւորը , ավանդություններն ու սովորությունները «կեղծ կատեգորիաներ են»:
Նման մտածողների համար «ազատ հասարակությունն» ընկալվում է որպես «միասեռական ընտանիքների» հավաքավայր, ուր շատ տաբուներ չկան, իսկ եթե կինը պատասխանատու է իր ամուսնու առաջ, դա էլ «կղերական հասարակություն է»: Ուր է հասել հայ մտավոր միտքը, որը չգիտի անգամ, որ «կղերական հասարակություն» նշանակում է հոգեւորականների հասարակություն:
Ուրախ պիտի լինեինք, եթե նմանատիպ երեւակայությամբ մեր «մտավորականները» իրենց ստեղծագործություններում ոչ միայն վեցերորդ զգայարանը այդքան շեփորահարեին, նկարագրելով իրենց ճաշակած կամ վայելած ամեն մի շարժումը կամՙ գործողությունը, այլՙ առողջ բանականությունը: Մարդը բարձր է մյուս կենդանիներից ոչ իր սեքսուալ տաղանդով, այլ իր հոգեւոր եւ բանական արժեքներով, որը մարդուն մոտեցնում է կատարյալինՙ Աստվածայինին: Սակայն չգիտեմ, թե նման մտածողություն ունեցողների համար ինչն է իրական արժեքը: Երբ ընթերցում էի վերոհիշյալ հոդվածը, մտածում էիՙ ինչպե՞ս պատահեց, որ հազարամյակներ շարունակ պատվախնդիր հայ տղամարդն ու բարոյական կերպար հանդիսացող հայ կինը անասնականը վեր դասեցին բարոյականից: Չեմ հասկանումՙ ի՞նչն է պատճառը, որ հեղինակը միասեռականությունը մեծարում է այն աստիճան, որ այն հայտարարում է «էլիտարների (ընտրյալների) մենաշնորհ»: Չեմ կարող պատկերացնել, որ այս տողերը ոգեւորած կամ հիացրած լինեն մեր էլիտային կամ մեծահարուստներին կամ էլ ազատամիտ Ամերիկայի ռոտշիլդներին ու ռոկֆելերներին: Երեւի այդ տողերի հեղինակի միակ լուսաստղը Իվան Օվսյաննիկովն է իր «միասեռականությունը մինչեւ օրս հարուստների մենաշնորհն է» տողերով, որը թերեւս նրա հավատամքի ձեւավորման աղբյուրն է: Ինչ արած, ոմանց համար հարստության հասնելը խելքի միջոցն է, ոմանց համար էլ...:
Այսօր հայաստանյան որոշ «ազատամիտներ»ՙ նստած ամպերի վրա, խոսում են «ազատամտական» արժեքների մասին, միշտ մատնանշելով Արեւմուտքը: Ի դեպ, արեւմտյան շատ երկրների բարոյական արժեքների հիմքը քրիստոնեական կամ աստվածաշնչյան արժեքներն են: Եվ բացի այդ, մեր շեփորահարներին հիշեցնեմՙ Արեւմուտքում միշտ չէ, որ հասարակությունը, որն, ի դեպ, «կղերական» չէ, միասեռականներին ընդունում է: Եթե կան անձինք, ովքեր ապրել կամ հետեւել են գերմանական, ֆրանսիական կամ այլ հեռուստաալիքների հաղորդումներին, տեսած կլինեն, որ միասեռականները սիրալիր ընդունելության չեն արժանանանում այնտեղ, իսկ եթե աշխատավայրում բացահայտվում է նրանց իսկությունը, հաճախ պատճառ է դառնում աշխատանքը կորցնելուն: Միայն վերջերս գերմանական DW (Դոյչե Վելլեե) ռադիոժամում մի ամբողջ հաղորդում էր նվիրված այս թեմային: Ուրեմն միասեռականությունը նայած որտեղ եւ ում կողմից է ընդունելի: Բոլոր արեւմտյան երկրներում, ուր նպատակամղվածություն չկա հասարակությունը կերպարանափոխելով բարոյալքելու, նման ոչ բնական երեւույթները համարում են անընդունելի:
Բացի դրանից, եթե ուզում ենք մոտենալ արեւմտյան արժեքներին, ի՞նչն է պատճառը, որ անբարոյականության ճանապարհն է մեզ առաջարկում հայ «մտավորականության» այս «փայլուն հյուլեն»: Այդ մասին գրելուց առաջ նախ մտածենքՙ ինչպես եւ ինչ կերպ համոզենք մեր հայրենակիցներինՙ իրենց ամեն մի արտադրանքը համարժեք դարձնեն արեւմտյանին, որ խանութ մտնելիս վստահենք մեր արտադրությանն այնպես, որ նախընտրելին լինի մերը եւ չգերադասենք ուրիշինը, կամ մեր բոլոր փոխհարաբերություններում լինենք սիրալիր, ինչպես այնտեղ են: Սա է իսկական արեւմտյան արժեքը եւ ոչ թե ուղեղի փոխարեն նախընտրանքը նստատեղին տալը:
60-ականների կեսերից Հայաստանում «գեղցի» չլինելու համար պետք էր լինել «հիպի», այդ շարժմամբ սկսեցինք կամաց-կամաց այլասերել մեր աղջիկներին, եւ «ազատամտությունը» հասավ այնտեղ, որ սկսեցինք զարմացնել նրանց մարմնական բարեմասնություններով ողջ արաբական աշխարհը եւ Թուրքիան, ինչպես նաեւ մեր հարեւան պարսիկ զբոսաշրջիկներին, որոնք եթե նախկինում սեքս-տուրիզմ էին կազմակերպում դեպի Աֆղանստան, այժմ ուղղությունըՙ դեպի այս կողմերն են վերցրել: Ուրեմն 60-ականների «սերմերը» տվեցին իրենց «դրական դալլասյան» արդյունքը, հիմա հերթը հասել է մեր տղաներին: Կարծում եմՙ մի օր մարգարեության նման պիտի հնչի «Ո՜ւր եք տղաներ» երգը, քանի որ, ոմանց կարծիքով, կարիք չկա, որ մեր հասարակության մեջ լինեն տղամարդ տղաներ, այլ մենք փնտրում ենք յուրահատուկների, որոնք կմեծացնեն «էլիտարների» թվաքանակն այնպես, որ ամբողջ աշխարհը եթե նախկինում հիանում էր հայ տղամարդու մտքով եւ քաջությամբ, հիմա պարզապես կհիանա մեր «էլիտայով»: Բրավո, բրավո:
Վերոհիշյալ «ֆենոմենալ» գաղափարները թերեւս բավական չէին մեզ զարմանք պատճառելու, որոշ նոր «ազատամիտներ» հիմա էլ «ազատամտական» նոր շքերթով գալիս են ամբողջացնելու «կղերական հասարակության» զարմանքը: Հայաստանում Ա. Մարտիրոսյանի բարձր «ողորմածությամբ» հրատարակվել է «Երեխաներին սեքսի մասին» երկհատորյակը, քանի որ երեխաները մեկ հատորով սեքսի իսկությանը դժվար ծանոթանային, հետեւաբար, կատարելագործելու համար նրանց «փլեյբոյյան» տաղանդը, հարկ է եղել նաեւ երկրորդ հատորով խորացնել մանկահասակ երեխաների սեքսի իմացությունը, որպեսզի չպատահի հանկարծՙ նրանք «առանց իմանալու գնան ու (սեքսով) զբաղվեն, հղիանան ու ստիպված հղիության ընդհատում անեն»: Այսպիսով հինգ տարեկան մանուկը, որը «գարշոկի» վրայից վեր կենալուց հետո դեռեւս չի կարողանում իր մի տեղը մաքրել, պարտավոր է սովորել, թե ինչպես են սեքսով զբաղվում, որ, հանկարծ չպատահի, երբ 13 տարեկան հասակում մի «ձյաձյա» սիրալիր ժպիտով նրան «բոնբոն» տալուց հետո խաբի եւ բռնաբարի, նա իմանա թե ինչպես պետք է պաշտպանվի, որ հղի չմնա եւ «աբորտի» չգնա: Որով, եթե որոշ հարցերում հետամնաց ենք, ապա արեւմտյան «արժեքները» մեր երկրում պետք է բերենք այն մակարդակի, որ պեդոֆիլիայից հասարակությանն ազատելու փոխարեն երեխաներին ուսուցանենք ինչ անել մարդակերպ կենդանուՙ մանկապիղծի անասնական հաճույքից հետո:
Կեցցե՜ս հայ ժողովուրդ: Փաստորեն մեզ անկախությունը պետք էր ոչ մեր երկրի ներկան ու ապագան ավելի ամուր եւ փայլուն հիմքերի վրա դնելու, այլ զարգացնելու մարմնաշարժական որոշ ձեւեր, եւ որպես դրա արդյունք, ապագա սերնդին 5 տարեկանիցՙ պատմություն, երգ-պար, կրոն, թվաբանություն, տրամաբանություն սովորեցնելու փոխարեն, իր տարիքին ոչ համապատասխան բաների մասին չմտածել եւ չանել սովորեցնելու փոխարեն, սովորեցնենք ամենակարեւորըՙ «Կամասուտրայի արվեստը»: Եվ գիտե՞ք ինչու, քանի որ ոմանց պետք չեն մտածող եւ խելացի հայ ժողովուրդ եւ նոր սերունդ, որի ամուր եւ բարոյական ընտանիքից կարող են ծնվել նոր Նարեկացիներ, Շնորհալիներ, Ալիխանյաններ, Միկոյաններ կամ Համբարձումյաններ, այլ պետք են ազգային անորոշ ծագում ունեցողներՙ իրականացնելու տերերի ծրագիրը, հայտարարելով, թե ժամանակավրեպությամբ զբաղվելու ժամանակ չունեն, այլապես կարող են փախցնել երեւակայության այն գնացքը, որը մեզ ցույց կտա «ճիշտ» արեւմուտքցի լինելու գաղտնիքը: Գաղտնիք, որի իմաստն արարման, ստեղծագործելու մեջ չէ, այլՙ մարմնականի, նյութականի եւ ֆիզիկականի մեջ: Այսինքնՙ կատարյալին նմանվելու փոխարենՙ փորձում են մեզ նմանեցնել եւ հավասարեցնել անբաններին, այդ կերպ վերադարձնել դեպի կապկային վիճակ:
Այո, իրավ են ավետարանական տողերը. «Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առավել վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել հոգին եւ մարմինը:» (Մատթեոս 10.28): Քանի որ հոգին սպանողներն ազգին դատապարտում են կործանման: Չմոռանանք, ոչ մի քաղաք չի կործանվի, եթե թշնամին ներսից չլինի:
ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՆԱՆՅԱՆ
http://azg.am/AM/2010030523
Спаси нас Господи!!!