Գիրքս լոյս տեսաւ - ՀԱՐՑԵՐ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆԻՆ

Apr 16, 2013 09:22

Գիրքս լոյս տեսաւ )))
ՀԱՐՑԵՐ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆԻՆ (PDF)

Вышла в свет моя книга - перевод с русского варианта "Книга Вопрошений"...




ՆԱԽԱԲԱՆ

Գրքի յղացումը սկսեց եօթ տարի առաջ, երբ հայկական ռուսալեզու www.hayastan.com կայքում թեմա բացեցի, «Հար-ցեր Հոգեւորականին» վերնագրով։ Այդ ժամանակ մտադիր էլ չէի գիրք գրելու։ Շատ չանցած, մեր հայորդիների խնդրանքով, նման թեմա բացեցի նաեւ այլ հայկական կայքերում։ Հարցերը շատ էին եւ բազմաբնոյթ։ Դա բնական էր, որովհետեւ յետ Խորհրդային շրջանում, երբ յառաջացած էր հոգեւոր գիտե-լիքների պակաս, հայերի մօտ առաջ եկան յուզող շատ հարցեր կապուած քրիստոէութեան եւ Հայ Եկեղեցւոյ հետ։ Իրենց հե-տաքրքրում էր, թէ ի՞նչ է հաւատքը, հոգին, մեղքը, առաքի-նութիւնը, դրախտը, դժոխքը, ինչպէս նաեւ՝ թէ ի՞նչ տարբե-րութիւններ գոյութիւն ունեն Հայ Եկեղեցւոյ եւ այլ Եկեղեցի-ների միջեւ։
Նշեմ, որ հարցնողների հիմնական մասը ռուսաբնակ հայերն էին, որոնք հայերէն չգիտէին (եւ սա էր պատճառը, որ գիրքը գրուեց ռուսերէն լեզուով)։
Այնտեղ ակնյայտ էր, որ նրանք փնտռում էին եւ ծարաւ էին գտնելու իրենց հոգեւոր եւ ազգային գիտակցութիւնը։ Դա երեւում էր նրանից, որ շատերը, որոնք մկրտուել էին Ռուս Եկեղեցում, ցանկացան վերադառնալ իրենց ակունքներին։ Շա-տերի մօտ արթնացաւ հայերէն սովորելու փափաքը, որպէսզի Սուրբ Գիրքը հայերէնով կարդան եւ Աստուծոյ հետ հայերէնով խօսէին...
2009ի վերջում որոշեցի կայքերից հաւաքել այդ հարց ու պատասխանները եւ վերածել գրքի, եւ աւելի մատչելի դար-ձընելու համար բաժանեցի թեմաների։ Փորձեցի ամբողջացնել, ստեղծելով նոր հարցեր եւ պատասխաններ։
Իր կառուցուածքով գիրքը նման է Սուրբ Գրիգոր Տաթեւացիի «Գիրք Հարցմանց» աշխատութեանը, ինչպէս որ եւ անուանել էի սոյն գրքի ռուսերէն հրատարակութիւնը՝ «Книга Вопрошений»։ Այստեղ ուզում եմ արտայայտուել, որ Սուրբ Գրիգոր Տաթեւացին միշտ եղած է իմ առաջնորդը հոգեւոր կեանքիս մէջ եւ որոշ հարցերի պատասխանները տուել եմ, օգտուելով իր գրքերից։
Ռուսերէն լեզուով գիրքը լոյս տեսաւ Երուսաղէմում 2011ին։ Մինչայդ պահանջք եղաւ հայերէնով հրատարակել եւ միաժամանակ հաւատացեալների կողմից առաջարկ՝ թարգմա-նելու։ Թարգմանութեան դժուար գործը յանձն առին Երեւանա-բընակ Մարի Կարապետեանը եւ Նարինէ Աղաբեկեանը։
Կարեւոր նկատեցի հայերէն թարգմանութիւնը հրատա-րակել դասական ուղղագրութեամբ, որ սիրով իր վրայ առաւ Սաղիմաբնակ Տիկին Արփինէ Նագգաշեանը եւ վերջնական սրբագրութիւնը դարձեալ Սաղիմաբնակ Պարոն Նազարէթ Չա-փատարեանը։ Իսկ հրատարակման ծախսը՝ Սաղիմաբնակ Քաղաքացի Տէր եւ Տիկին Աբգար Ալիս Զաքարեանները եւ Մոսկուաբնակ Տէր եւ Տիկին Լեւոն Անուշ Երիցեանները։
Դասական ուղղագրութեամբ հրատարակելու նպատա-կը այն է, որ սփիւռքահայ ընթերցողի համար դիւրընթեռնելի ըլլայ, իսկ հայրենաբնակ մեր ընթերցողի համար տեղադրեցի դասական լեզուի ուղղագրութեան օրէնքները։
Անկեղծ շնորհակալութիւն եմ յայտնում բոլոր նրանց, որոնք՝ իրենց հարցերով, աղոթքներով եւ այլ ձեւերով սատար կանգնեցին գրքիս հրատարակմանը։

Սիրով եւ լաւագոյն մաղթանօք՝
Ղեւոնդ Վրդ. Յովհաննիսեան
Սբ. Հրեշտակապետաց Վանք
Երուսաղէմ, 2013

ՕԳՆԵԱ՛ ՀՈԳԻԴ ՍՈՒՐԲ
ԱՍՏՈՒԱԾ ՃՇՄԱՐԻՏ։
ԵՒ ՀԱՍՈ՛ ԶԸՍԿՍԵԱԼՆ ՄԵՐ ՅԱՒԱՐՏ։
ԲԱՐԵԽՕՍՈՒԹԵԱՄԲ ՍՐԲՈՒՀՒՈՅ
ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻՆ ԵՒ ՍՐԲՈՅ ՀՕՐՆ ՄԵՐՈՅ
ԳՐԻԳՈՐԻ ՏԱԹԵՒԱՑՒՈՅ

кончина мира, Книги, Из Иерусалима, ААЦ, Вопросы, Духовные размышления, Вопросы и ответы, Обращение к Армянам, Армянский язык

Previous post Next post
Up