Երուսաղեմի Հայոց պատրիարքի ընտրությունները կսկսվեն 2013 թվականի հունվարի 23-ին
17 դեկտեմբերի 2012 - 11:53 AMT
PanARMENIAN.Net - Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ Մանուկյանի մահվան պատճառով 2013թ, հունվարի 23-25-ը Երուսաղեմում կգումարվի Սրբոց Հակոբյանց միաբանության ժողովը, որտեղ կընտրվի նոր պատրիարքը: Ինչպես
PanARMENIAN.Net ին են հայտնել Պատրիարքարանում, ըստ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության կանոնի, պատրիարքի թեկնածու կարող է լինել միայն եղբայրության անդամը, որին 35 տարին արդեն լրացել է: Փաստորեն միաբանության ցանկացած անդամ, որի 35 տարին բոլորել է, Պատրիարքի պոտենցիալ թեկնածու է: Այժմ նման թեկնածուների թիվը հասնում է 30-ի:
Առաջին փուլում գաղտնի քվեարկությամբ կընտրվեն 5 եկեղեցականներ: Այդ 5-ից կընտրեն 3-ին, իսկ հետո մեկին, որն էլ կդառնա Երուսաղեմի Հայոց պատրիարքը:
Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը ծնվել է 1919 թ. փետրվարի 16-ին, Բաղդադի հյուսիսում (Իրաք)` Բագուբա քաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբարում: Բաղդադի Սրբոց Թարգմանչաց հայկական դպրոցում նախակրթական ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարան:
1962 թ. ընտրվել է Հայ Եկեղեցու Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ:
Նույն թվականի հոկտեմբերի 14-ին, ձեռամբ երջանկահիշատակ Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ձեռնադրվել է եպիսկոպոս: 1966 թ. ապրիլին, Արևմտյան թեմի առաջնորդի պաշտոնում 4 տարի ծառայելուց հետո Թորգոմ Եպիսկոպոսը ընտրվել է Հայ Եկեղեցու Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ:
Երկու տարի անց երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի կողմից նրան շնորհվել է Արքության պատիվ:
Արևելյան թեմի առաջնորդի պաշտոնում 24 տարի ծառայելուց հետո Թորգոմ Արքեպիսկոպոսը 1990 թ. մարտի 22-ին ընտրվել է Երուսաղեմի 96-րդ Պատրիարք:
Выборы Армянского Патриарха Иерусалима начнутся 23 января 2013 года
17 декабря 2012 - 10:08 AMT
PanARMENIAN.Net - После кончины Иерусалимского Армянского Патриарха Торгома Манукяна 23-25 января 2013 года в Иерусалиме будет созван Синод Братства Србоц Акопянц и тогда и начнутся выборы нового Патриарха. Как сообщили PanARMENIAN.Net в Патриархате, согласно канону иерусалимского братства Србоц Акопянц, кандидатом в Патриархи может быть только член братства, которому больше 35 лет. Фактически каждый член братства старше 35 лет автоматически и потенциально является кандидатом в Патриархи. В настоящее время таких кандидатов больше 30.
На первом этапе тайным голосованием будет избрано 5 священнослужителей. Из этих пяти имен выбирают троих, а потом одного, который и становится избранным Армянским Патриархом Иерусалима.
Скончавшийся Патриарх Торгом (в миру Аветис) Манукян родился 16 февраля 1919 года в лагере беженцев вблизи города Бакуба, к северу от Багдада, Ирак. После окончания начальной армянской школы Святых переводчиков в Багдаде, он поступил в семинарию Армянского патриархата Св. Акопа в Иерусалиме. 2 августа 1936 года был рукоположен в диаконы патриархом, архиепископом Торгомом Кушагяном. При рукоположении он принял имя Торгом.
14 октября 1962 года он был рукоположен в епископы Его Святейшеством Вазгеном I.
В апреле 1966 года, епископ Торгом был избран предстоятелем Восточной епархии ААЦ в США. В 1968 епископ Торгом Манукян был возведен в сан архиепископа.
22 марта 1990 года архиепископ Торгом Манукян был избран 96-м Армянским патриархом Иерусалима.