Նախօրեին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց վանքի տեսուչ, աստվածաբան Ղևոնդ աբեղա Հովհաննիսյանին և երուսաղեմահայ բանաստեղծ, ասմունքող և մանկավարժ Անուշ Նագգաշյանին:
Հանդիպման սկզբում տիկին Նագգաշյանը նշել է, որ Երուսաղեմում ուշադրությամբ հետևում են ՀՀ սփյուռքի նախարարության աշխատանքին, որը, կայացմանը զուգահեռ, այս մոտ մեկ տարվա ընթացքում հասցրել է իրականացնել մեծ թվով ծրագրեր:
Այնուհետև հյուրերը ներկայացրեցին Երուսաղեմում հայապահպանության, մասնավորապես, հայկական դպրոցների վիճակը, համայնքի աշխատանքները:
Տիկին նախարարը առաջարկել էր ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» թերթին հետևել, ինչպես նաև գտնել թերթին տեղեկատվություն փոխանցելու հնարավորութուն, որպեսզի Իսրայելի, մասնավորապես, Երուսաղեմի հայ համայնքի մասին ևս տեղեկատվություն լինի «Հայերն այսօր»-ում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
http://www.aysor.am/am/news/2009/09/09/snaxerusaghem/ http://hayernaysor.am/news.php?p=16&c=z&t=0&r=0&year=2009&month=09&day=09&shownews=3183&LangID=4#3183