Армянские блоггеры о блокировке сайтов в иране

Jun 17, 2009 18:21


          Այսօր Facebook, YouTube, Cloob, MySpace, Twitter և BBC ինտերնետ կայքերը արգելափակված են Իրանում: Իրանի սահմանակից Հայաստանում` Երևանում տեղակայված Կովկասի Ինստիտուտում իրականացված հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ ինտերնետ կայքերը անհասանելի են: Հետազոտողները օգտագործել են մի շարք պրոքսի սերվերներ` տեղակայված Իրանում, և փորձել են մուտք անել մի շարք հայտնի վեբ կայքեր:

Որպես ապացույց նրանք օգտագործել են արգելափակված կայքերի նկարները` պարզ ցույց տալով իրանական կառավարության ցենզուրայի հաղորդագրությունը, պատասխան էլեկտրոնային հասցեով` filter@dci.ir.* Փակ են ոչ միայն վտանգ պարունակող էջերը, այլև ինտերնետ կայքերն ամբողջությամբ:  (BBC-ի պարսկերեն լեզվով էջը) Cloob.com` Facebook-ին և TinyPic-ին այլընտրանք, video-up loading-ը` որպես YouTube -ի այլընտրանք, նույնպես արգելափակված են:

Այլ կայքերը` նվիրված ընտրություններին, կրկին փակ են:

Հունիսի 12-ի Իրանի վիճահարույց ընտրություններին հախթող ճանաչված նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կայքը գերծանրաբեռնված էր:

Facebook-ը, YouTube-ը և Cloob-ը  թոփ 10 կայքերի շարքում զբաղեցնում են համապատասխանաբար 4-րդ, 5-րդ և 10-րդ տեղերը իրենց ճանաչվածությամբ` համաձայն Ալեքսա կայքի տվյալների:  TinyPic-ը զբաղեցնում է 10-րդ տեղը:  Այլ կայքերը, այդ թվում`  Google-ը, Yahoo-ն and Wikipedia-ն, բաց են օգտագործման համար:

Օգտագործվել են հետևյալ IP հասցեները`

217.219.201.29:8080, 94.74.150.17:3128 and 217.11.31.36:3128.

Հետազոտությունը իրականացրել են` Սերգեյ Գագլոևը, Ասյա Ումարովան, Լուսինե Մանուկյանը, Արշալույս Մղդեսյանը, Աիդա Միռմաքսումովան, Ախմեդ Իստամիլովը, Նորայր Իսկանդարյանը, Գոռ Միսլյաեվը, Գարեն Ատոյանը և Լուիզա Գալանտերյանը

Թրեյնինգի ընթացքում աշխատանքին հետևում էր Ամստերդամի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Ռոջեռսը:


Նկարները`

  








Previous post Next post
Up