Jan 28, 2014 20:26
Ես զինվոր չեմ եղել, չեմ կրակել թշնամու ճակատին, բայց.
Ունեմ հայր, ով ծառայության տաս տարիների ընթացքում անքուն օրեր է անցկացրել սահմանին հետևելիս, ով զինվորի համար անհանգստացել է, ինչպես կանհանգստանար սեփական երեխայի անվտանգության համար: Բարկացել է, երբ հարկ է համարել ու հետ մղել սխալ քայլերից:
Նա ոգևորությամբ միշտ պատմում է իր զինվորի մասին. միշտ նշում՝ ջղայնանում էի՝ զինվորս նեղանում էր խստությանս համար... բայց հետո, նույն զինվորը շնորհակալ էր լինում, որ հետ պահեցի սխալ ուղով գնալու փորձից...
Ունեմ եղբայր, ով երկու տարի պաշտպանել է հողս: Զենքն ուսին` կարոտել ծնողին ու տարել ամեն դժվարություն:
Մայր, ով տասներկու տարի «ծառայեց» հորս ու եղբորս հետ միասին՝ անհանգստությամբ և սպասումով լի: Երբ ամեն տեսակի լուր լսելիս «հասնում էր» սահման ու մտքերն էնտեղ թողնելով՝ «հետ գալիս»...
Շնորհակալ եմ մայրերին ու հայրերին, որ զինվոր որդի են դաստիարակել և դաստիարակում: Ձե՛ր որդիների կամքի շնորհիվ է, որ հողն ամուր է ու պաշտպանված:
Շնորհակալ եմ, Զինվո՛ր, որ արի ես, հաստատակամ ու համբերատար...
live,
Զինվոր,
армия,
armenia,
праздник,
#armenia army,
ազգ,
բանակ