Ես զինվոր եմ...

Jan 28, 2012 16:14

Կինը լսում էր «Մարտիկի երգը» ստեղծագործությունն ու ակամա աչքերը արցունքով լցվեցին: Չգիտեմ՝ ինչն էր այդ պահին նրա սիրտը հույզով լցրել... միգուցե որևէ հիշողություն, որևէ դեպք կամ հենց երգը, որն ինքնին հուզիչ էր...
Նրա այտից արցունք գլորվեց...
Կաթիլ արցունք, որում կուտակված էին անցած ու ապրած հույզերը...
Արագ-արագ մաքրեց նա այտը, որ փոքրիկ տղան հանկարծ չտեսնի , ով տատիկի գրկին նստած՝  ոգևորված խաղում էր սիրած խաղալիք զինվորիկով: Ապա գրկեց փոքրիկին, սեղմեց կրծքին ու համբուրեց...
Տղան շրջվեց, գրկեց սիրելի տատիկին ու ասաց.
- Մի՛ տխրի, տատի՛կ, երբ ես զինվոր դառնամ, քեզ նամակ կգրեմ ու դու կիմանաս, որ ես քեզ շաաատ եմ սիրում...

armenia army, Զինվոր, child, music, армия, праздник, երգ, sad, բանակ

Previous post Next post
Up