Թողնենք՝ գնանք...

Jan 18, 2012 16:06



Այսօր գրեթե բոլոր շրջանավարտներն ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ ունենալով գիտելիքների բավարար և ոչ բավարար պաշար ու աղավաղում են կրթական համակարգը... Այս անարդար պայմանները հող են պատրաստում ԲՈՒՀ-երում կոռուպցիայի շատացմանը: Կոռուպցիայի հետևանքով ոտնահարվում են գերազանց սովորող ուսանողի հնարավոր բարոյական որակները, քանի որ նրա հետ սովորող անգրագետը գումարով կամ ծանոթով ուրախ- զվարթ «սովորում» է նրան հավասար՝ առանց սպասվող հետևանքների մասին մտածելու:
Ուսանողներին  տրամադրում են կրթաթոշակ, որը չի բավականացնում, անգամ մեկ-երկու տետր գնելու համար, առավել ևս այն պայմաններում, երբ դասախոսները իրենց հեղինակային դասագրքերը « զոռով»  վաճառում են գրոշներ ստացող ուսանողներին, իսկ այս ուսանողները հիմնականում անապահով ընտանիքների երեխաներ են լինում...
   Այս խնդրի հետ են առնչվում նաև առկա սովորող ասպիրանտներն, որոնք ստանում են 25.000 դրամ կրթաթոշակ, և դառնալով երտասարդ գիտնականներ՝ աշխատում են չնչին աշխատավարձի դիմաց:
Գիտական ինստիտուտներում առաջադեմ գիտնականները 60-ն անց են ու երբ նրանք թոշակի անցնեն, նրանց այլևս փոխարինողներ չեն լինի, քանի որ երիտասարդ գիտնակակններ գրեթե չեն մնացել, որովհետև հիմա Հայաստանում գիտնականի համար գիտությամբ զբաղվելը շռայլություն է, որը իհարկե չի ֆինանսավորվում պետության կողմից, իսկ արտասահմանում այն արժեքավորվում է ու բարձր վարձատրվում...

կաշառակերություն, ԲՈՒՀ, գիտություն, կրթաթոշակ

Previous post Next post
Up