Ի վերջո կհասնենք մեր նպատակին

Jan 10, 2012 14:10


1915 թվական, ապրիի 24՝ մութ ու խավար օր... 
Հայ ժողովրդին տեղահան էին անում, հալածում, աքսորում ...

Թուրքերը՝ մարդասպանների ու հանցագործների ամբոխը, Հայ ազգի դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն արեցին, որի նպատակն էր ազգային, էթնիկ ոչնչացումը...

Տարիների ընթացքում պետություններ եղան, որոնք ընդունեցին Հայոց պատմության մեջ կատարվածը՝ որպես Եղեռն՝ կոչ անելով Թուրքիային հետևել իրենց օրինակին ու հասկանալ, որ իրենց նախնիների արարքը սարսափելի, անուղղելի սխալ է ու որպես մեխքի հատուցում՝ այն ընդունել է պետք ու անվանակոչել՝ Ցեղասպանություն...

Եվ ահա, տարիներ անց, Ֆրանսիան որոշեց ստեղծել մի օրեսգիծ, որը կպատժեր Ցեղասպանության գոյության փաստը հեքողին :

Իհարկե եղան տարաձայնություններ Ֆրանսիա-Թուրքիա հարաբերություններում, հորդորներ և այլն...

Ֆրանսիայի Ազգային ժողովը հաստատեց ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրենսգիծը:

Իհարկե Թուրքիան քայլեր է անում, որ հունվարի24-ին այս օրենսգիծը չքննարկվի Սենատում, սպառնալիքներ է ներկայացնում... ինչպես ասում է ժողովուրդը՝ «ջրում խեղդվողը իր մազերից էլ կբռնի»...

Այնուամենայնիվ, Ֆրանսիայի Ազգային ժողովում օրեսգծի ընդունումը ավելի կմերձեցնի Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները , որը կուղղվի դեպի Ղարաբաղյան հակամարտություն...

Ես հույս ունեմ, որ Թուրքիան մի օր կհետևի Գերմանիայի կանցրել Վիլլի Բրանդտի օրնակին, ով գիտակցելով իր երկրի կատարած ոճրագործությունները՝  1970 թվականին ծնկի իջավ Վարշավայի գետտոյում ու ներողություն խնդրեց՝ հանուն իր երկրի, հանուն նրա առաջընթացի... :

Իսկ թուրքերն ասում են՝ «Որևէ մեկը չի համարձակվի ծմկաչոք անել թուքերին»… 
 Կգա այն օրը, երբ ոճրագործությունը կպատժվի. այլ կերպ չի կարող լինել...

Ցեղասպանություն, genocide, Թուրքիա, օրենսգիծ, Ֆրանսիա

Previous post Next post
Up