Հանգի՛ստ թողնենք Նոր տարուն :)

Dec 28, 2011 17:49


Նոր տարի…

Ինչ է մեզ համար այս տոնը. ուրախությա՞ն, զվարճանքի՞, թե... թե՞ ուտելու տոնակատարություն...

Նոր տարին ընտանեկան տոն է, որը պետք է տեղի ունենա ընտանիքում՝ ընտանիքի համար…

Բայց արի ու տես՝ մեր իրականությունն այս տոնը տանում է մրցակցության, ցուցամոլության ու, իհարկե, որկրամոլության ասպարեզ…

Մեկ շաբաթվա ընթացքում գնումներ ենք անում, միգուցե, մի ( Read more... )

new year, դրամ, Նոր տարի

Leave a comment

byurie December 30 2011, 14:42:49 UTC
Լիովին համաձայն եմ քեզ հետ: Կարծում եմ` մեր ազգի մեծ մասը համաձայն է, բայց պարտադրված, հաճախ նաև իներցիայով անում է էս ամեն ինչը: Ու որևէ բան փոխել հնարավոր չէ, քանի դեռ պետությունը մեզ մեկ շաբաթանոց արձակուրդ է շռայլում: Եթե հունվարի երկուսն աշխատանքային լիներ, տեսնեմ քանի՞ տանտիկին մեջտեղից կճղվեր, որ ճոխ Նոր տարի անի, հետո էլ սարքածը հյուրերի փորը լցնի:

Reply

ereqnuk December 30 2011, 18:28:07 UTC
Ճիշտ ես...ինչու պիտի մի շաբաթանոց արձակուրդը վատնի երկող-գնացողներին հյուրասիրելով՝ առանց հանգիստ վայելելու:
Էս ամենն անում են, որովհետև ուրիշի թերի հայացքից խուսափում են, չեն ցանկանում, որ ինչ որ բան պակաս լինի իրենց սեղանից, որ հյուրը չմտածի՝ ավելորդություններ ... մենք ապրում ենք ուրիշներին գոհցնելու համար...

Reply

byurie December 30 2011, 18:31:23 UTC
Հա, մեր ազգը վաղուց է ուրիշին ցույց տալու համար ապրում:

Reply

ereqnuk December 30 2011, 18:48:47 UTC
Տեսնես՝ օրը կգա, որ ամեն մեկս կապրենք ու կգործենք մեզ հաճոյանալու համար :)

Reply

byurie December 30 2011, 20:28:04 UTC
Կգա: Եթե ուրիշներին նայելու ժամանակ չունենանք:

Reply

ereqnuk December 30 2011, 21:44:34 UTC
Հուսանք :)

Reply


Leave a comment

Up