Իմ ու Լոկիի արկածներից:D

Feb 15, 2010 14:41

Էսօր ման ենք գալիս ու էտ ընթացքում մոտ 1 րոպե 8 տարեկան տղա կողքովս քայլում է ու մի տեսակ քաշվում մոտենալուց, հիմա մնաց-մնաց ու մեկ էլ.
- Քուրիկ զեբրա՞ է:
-Չէ, դալմատին է:)(Ու ես մեջս արդեն գետնին պառկած քանդվում եմ):
-Բա քանի՞ տարեկան է:
-Ամսական է:
-Իյա, քանի?
-10:):
-Բա դու քանի՞ տարեկան ես:(Դեմքին էլ նենց արտահայտություն է, որ զգացվում է մտքում քցում-բռնում էր):
-22:
-Իսկ ես 8, բա ընտանիքում քուրիկ-մուրիկ չունե՞ս:
-Քուրիկ ունեմ միայն:
-Յիա, 2 հոգի եք, ես էլ միայն քուրիկ ունեմ, բա՞ փոքր է քեզնից:
-Չէ մեծ է: Բա՞ քո քուրիկը:
-Մեծ է:(Է՜հ դեմքով ասաց)
Մնաց-մնաց, մտածում էր, էլի քցում-բռնում, մեկ էլ.
-Պապաս քեզնից մեծ է, 35 տարեկան, դու փոքր ես իրանից:
-:) Լավ դե հաջող մենք հետ ենք գնում:
-:(:think

Հ.Գ. Մի դեպք էլ հիշեցի, երբ մի սփյուռքահայ երեխա Լոկին նայեց ու ասաց.
-Մայրիկ նայի, սևը ճերմագի վրա շունիկ:))
Previous post Next post
Up