Սև, թե՞ սպիտակ

Jun 05, 2011 21:39

          Ի՞նչ տարբերություն, թե մեր մաշկը ինչ գույն ունի, եթե մեր բոլորիս արյունը կարմիր է... Չեմ հասկանում ռասիստներին... նրանք պնդում են, որ սպիտակ մարդը դա վերին արարած է, իսկ մնացաց ռասայի ներկայացուցիչներին հավասարեցնում են կենդանիների: Ասում են, թե սևամորթերը աշխարհին ոչ մի մշակութային արժեք չեն տվել (բա ջազն ու բլյուզը???), թե ոջղ Աֆրիկան կեղտոտ է ու հետամնաց, իսկ սևամորթերը, արտագաղթելով Եվրոպա և մասնավորապես Հայաստան, ոչ միայն զբաղեցնում են սպիտակների աշխատատեղերը (բայց չէ՞ որ, մենք, հայերս, նույնպես գաղթում ենք արտասահման և զբաղեցնում ենք ուրիշ ազգի ներկայացուցիչների աշխատատեղեր), այլ նաև պղծում են նրանց պատկանող հողը: Ախր նրանց մտածելակերպը իմ գլխի մեջ հեչ չի տեղավորվում! Եվ սպիտակների, և սևերի մեջ կենդանիներ էլ կան, մարդիկ էլ: Կարևորը մարդը մարդ լինի:

image Click to view

racism, human values

Previous post Next post
Up