Jul 09, 2012 16:29
Ոնց կարելի է, ծննդատան պաթալոգիայի բաժնի պատուհանների տակ գիշերվա ժամը մեկին, երկուսին երաժշտություն միացնել?? Ընկերուհիս է բողոքում: Ասում է արդեն որերորդ գիշերն է չի կարողանում նորմալ քնել: Հասկացանք, մարդկանց մոտ ուրախություն է, երեխա է ծնվել, նրանք էլ հարբած գալիս են բարձր-բարձր երաժշտություն միացնում (դե իհարկե դա էն ամենա-ամենա-ամենավերջին ռաբիսն է), բայց մնացած հիվանդները ինչ անեն? Մի քանի անգամ վեր է կացել, պատուհանից խնդրել է երաժշտությունը անջատել, մի անգամ էլ չի դմացել բուժքույրերին է բողոքել: Նրանք էլ թե, մենք էլ ենք մեկ-մեկ (ՄԵԿ-ՄԵԿ!!!) ասում: Բայց դե հարբած հայրիկներն էլ չեն լսում ու նույնիսկ կոպտում են: Ախր ամոթ է, ամոթ! Մի քիչ ֆայմ ունեցեք, էլի! Հերիք չի ձեր նորածին երեխային մուղամով եք շնորհավորում, մի հատ էլ ուրիշների գիշերվա անդորրն եք խաղտում...
armenians,
negative