Ոստիկանը խփել է սպանված զինվորի մորը, ով իր բողոքն էր արտահայտում, և ճմրթել մահացած զինվորի նկարը… Այս մասին պնդում է զոհված զինվորի մայր Նանա Մուրադյանն, ով մասնակցում էր խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի նախագահական նստավայրի դիմաց։
Ոստիկանը հերքել է մեղադրանքը՝ ասելով, որ Նանա Մուրադյանը «սադրում է»։
Տեսանյութում չի նկատվում այն պահը, երբ, ըստ Նանա Մուրադյանի, ոստիկանը ճմրթել է նրա զոհված որդու լուսանկարը, սակայն երևում է, թե ինչպես է զոհված զինվորի մայրը ոստիկանին մեղադրում այդ արարքի մեջ։
Click to view