Արշավ դեպի Սյունիք

Jul 18, 2011 12:45

          Քարտեզին նայում ես, ասում. "Ախր մեր Հայաստանը շատ փոքր է"... Բայց դե արի ու տես ինչքա~ն բան կա, որ մենք չգիտենք մեր մի բուռ հայրենիքի մասին... Այնքան գաղտնիքներ ու լեգենդներ են թաքնված սարերի լանջերին, քարերի տակ, ամեն մի փոքրիկ գյուղակում: Հոգին, սիրտը բաց սպասում են մեզ, ասում. "Եկեք, վերցրեք մեր գանձերը":
          Ահա այն, ինչ ես հասցրեցի վերցնել ինձ հետ Երևան))
                            
                                                                              Շաքիի ջրվեժը                                                                      
                                                    

          Ըստ լեգենդի, պարսից շահին 1000 կույս հայ աղջիկներ պիտի տանեին: Քարավանը անցնում էր Որոտանի կիրճով, ոտեղ և գտնվում էր այս ջրվեժը: Կույսերից մեկը` Շաքին, խնդրում է իրենց գերի վերցրած դերվիշներին թույլ տալ լողանալ այս ջրերում, որպեսզի շահին ավելի մաքուր ու գեղեցիկ ներկայանալ: Դերվիշները թույլ են տալիս, ու բոլոր 1000 կույսերը ցած են նետվում կիրճից ու անհետանում:

Սբ. Վարդանի մատուռ

  
  

          Ըստ լեգենդի այստեղ է թաղված մեծն սպարապետ Վարդան Մամիկոնյանի դին: Նրա գերեզմանի վրա 13-րդ դարում կառուցվեց փոքրիկ մատուռ, որը մինչև հիմա պատրաստ է ընդունել ուղտագնացներին, բայց գտնվում է սարսափելի վիճակում...

Շաղաթ
                                                       

          Շաղաթ գյուղի տեսարանը: Այստեղ միջնադարում անցնում էր հայկական մետաքսյա ու ոսկու ճանապարհը: Բնակչության վայրը ավիրվել է Լենկ Թեմուրի արշավանքներից մեկի ժամանակ: Ըստ լեգենդի, նրա քարավաններից մեկը անհայտ կորել է այստեղ ու տեղացիները մինչև հիմա թանկարժեք իրեր ու զարդեր են գտնում:

Սբ. Գևորգ եկեղեցի
                                                       
           Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում և աղետալի վիճակում է գտնվում: Ինչպես տեսնում եք գմբեթի խաչը թեքված է, տանիքին կարող են հանգիստ կովերն ու ոչխարները արածեն... Շաղաթի բնակիչներն ասում են, որ դիմել են տարբեր ատյաններ, թակել են բազմաթիվ դռներ, բայց անիմաստ: Գյուղի միակ եկեղեցին մնում է կիսաքանդ...


      
    

hike, history, my armenia

Previous post Next post
Up