Գոշավանքում

Jul 04, 2011 21:03

          Այստեղ պատմությունը խոսում է քարերի լեզվով... Սարերի կանաչ խուճուճներում թաքնված այս գանձը դարերից մեզ հասած պատգամ է: Ակամա հոգով խոնարհվում ես այս պատերի առաջ: Ժամանակ է պետք ամեն մի քարն ու սյունը ուսումնասիրելու, դիպչելու, հասկանալու համար: Չէէ, այս քարերի էներգիան միայն հայը կզգա: Օտարի համար սա ընդամենը հին շինություն է:
          Ամերիկացիք զարմացել էին, թե այդ ոնց է մենք 12-րդ դարում օրենսգիրք ունեինք: Էէ~հ, դուք հլը ու՛ր էք... Որ նստեմ սաղ պատմեմ, կարող է ուղեղներիդ պրոցեսսորը ծանրաբեռնվի, փչանա, այսպես բերանբաց մնաք))): Ասում են, բա ինչու՞ վանքում արաբական ու պարսկական նախշեր կան, ի՞նչ է, թխել եք ուրիշների՞ց: Այ քեզ բան: Ով էլ ասեր!!! Չթխողներիս տեսեք)) Բացատրեցի՝ սա արված է նրա համար, որ արաբա-պարսկական զավթիչներին էլ վանքը հարգանք ներշնչի: Սա մեր ազգային փոքրիկ խորամանկությունն էր:)














hike, history, my armenia

Previous post Next post
Up