«Երբ մեծանաս, ի՞նչ էս ուզում դառնալ» հարցին տված պատասխանների շարքից (ծանոթ մարդկանց պատասխաններ են)՝
- չամիչով բուլկի
- հրշեջ մեքենա
- դինոզավր
Մի մուլտ էլ կա հորթուկի մասին, որը երազում էր համբուրգեր դառնալ...
Երբեմն երկու տարբեր երազանք հանդիպում են տիեզերքում եւ իրականանում՝
օրինակ պատկերեք հրշեջ մեքենայի վրա՝ բուրգեր դարձած հորթին պատկերող պաստառը:
... Էսօր կողքովս անցավ բոլորիս հայտնի դեղին պաստառը վրան խփած վառ կարմիր մեքենա: Էն մեքենաներից մեկը, որ քաղաքապետարանը տարբեր առիթներով հանում ա ՝ կամ ուսանող ձմեռ պապեր ա մեջը լցնում, կամ կանանց տոնի կապակցությամբ ծաղիկ բաժանող պատանյակներ: Գիտեք, մի խոսքով:
Բարձրախոսներից էլ կանացի ողբանվագ-լացակումած վոկալ էր հնչում: Դրա իմաստն էլ չհասկացա:
Ինչպես կասի ավելուկի մուրաբան (ու շատ ճիշտ կասի), իմ էս տգեղ գրառումը ավելի շատ բան ասում ա իմ, այլ ոչ թե Տարոնի Մարգարյանի մասին: Բայց ախր ամեն 50 մետրը մեկ խոզապուխի գույնի քաղաքապետը ինձ ավելի լավ Երեւան ա խոստանում: Ես բուսակեր եմ ու կարմիր-դեղին ֆաստֆուդային համադրությունը մոտս ախորժակի փոխարեն տագնապ ա առաջացնում: Ուր գնում եմ անթիվ-անհամար Տարոնայք հետեւում են ամեն քայլիս...
Հետգրութույն.
Ինքս էլ չեմ հասկանում, թե ինչի գրելս չի գալիս, երբ երկրում մի լավ բան ա լինում: