Антропология

Jan 26, 2016 23:12

Было время, когда моя бабушка - женщина светская во всех отношениях - еженедельно ходила на ... панихиды.
Подтянутая, всегда с иголочки одетая, на каблуках.
По мере взросления мне казалось, прости господи, она получала удовольствие от процесса.

Read more... )

мысли вслух, life, параллели, люди

Leave a comment

nrbakert_tashuk January 28 2016, 16:35:24 UTC
Չէ, չեմ կարծում: Նրանք, ովքեր հիմա վերևներում են, ընդհանրապես անգաղափար են: Վերջին հաշվով ապրելակերպը խիստ անհատական երևույթ է, և յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր ապրելակերպը: Ավանդույթների համակարգը, ազգային, ռեալ, համընկնում է ազգային արժեքների համակարգի հետ: Ու ենթարկվում է իհարկե տարբեր ազդեցությունների՝ պատմական հանգամանքների ներքո: Անցումային շրջանում միշտ համակարգը լավ ցնցվում է ու նման երկրաշարժերից դուրս է գալիս էլի հավերժական արժեքները պահած՝ ինչը ժամանակավոր է, վերցնովի է, պարտադրաբար է, պոկվում է, մնում է կորիզը, հիմքը, միսն ու արյունը գենետիկ: Գիտեք, իմ դասախոսներից մեկն 90ականներին մի միտք ասաց, ամեն անգամ կրկնում եմ՝ «հայ մշակույթն իրենց վրա բոլոր դարերում կրել են մի քանի ջահակիրները»: Ու որ խորանում ես, այդպես էլ կա: Եվ հետո, երբ չի այդպես եղել որ: Արաբների տիրապետության տակ, թուրքերի թե՞ մոնղոլ թաթարների: ԽՍՀՄ ո՞ւմ, երբ հայերեն երգն ու խոսքը համարվում էր տգիտություն ու հետամնացություն, իսկ ռուսերենը՝ կրթվածության նշան: Դա էլ տգիտության մի ուրիշ, քաղքենի տեսակն է: Մեսչյանը դա մոռացե՞լ է; Ոնց էին Առաքյալները թաքուն Էջմիածնում ձայնագրում <<ՈՒր էիր, Աստված>> ալբոմը․․․ Լաչակ կապեցին հայ կանայք, համեստ զուսպ հարսեր եղան, եկեղեցում չպսակադրվեցին, երեխա չկնքեցին, վզկապ պիոներական կապեցին, Լենին պապին ձոներ երգեցին, Անդրանիկին ու Նժդեհին հրապարակավ ուրացան 70 տարով, բայց չմնաց, չէ, այդ ամեն ինչը: Այնքան օտար էր, որ անգամ դատաստանագրքերում հավասար ամուսնությունների ու ազգի համար կնոջ կրթության կարևորության մասին էին գրում, Զապել Եսայանն ու Սրբուհի Թյուսաբը ՄԱԿ-ի մարդու իրավունքների դեկլարացիայից 50 տարի առաջ հայ կնոջ իրավունքների մասին դեկլարացիա են գրել... որ օժիտ չպիտի տանեն, որ ամուսնանան ում հետ ուզեն, որ կրթության հավասար իրավունքներ ունենան...Մերը՝ դա է: Մնացածը, ձեռք բերովի է, կպոկվի, կգնա... Երկիրը դարերով կանայք են պահել, ու չես էլ ասի, որ հայ կինն էմանսիպացված չի եղել դարերով: Կարող ենք մեր տատերի կամ մայրերի մասին ասել, որ ազատ չեն եղել...Իսկ դուք ասում եք թելադրում են...

Reply

donnamalina January 28 2016, 18:07:05 UTC
շատ իմաստուն բաներ ես ասում
իրոք

բայց երևում ա, որ Հայաստանում չես ապրում ...
կներես թե նեղացրի
nothing personal

Reply

nrbakert_tashuk January 29 2016, 15:36:22 UTC
Բացարձակ չնեղացրիք։)) Տասնմեկ տարի է։ Վերջերս ինձ բռնացրի այն մտքի վրա, որ ես երևի սկսել եմ արդեն իդեալականացնել Հայաստանյան ամեն ինչը, նաև մարդկային հարաբերությունները։ Ուղղակի իմ հարազատային ու ընկերական միջավայրում սթափ ու հստակ հարաբերություններ են, խելամիտ ու հասկացող, դրա համար շատ բան այդ պրիզմայով եմ գնահատում։ Մյուս կողմից, երբ դու ապրում ես այլ ազգերի մեջ, քոնին լրիվ այլ ակնոցներով ես նայում, ոչ վարդագույն, այլ առավել քննադատական, խիստ ու կողքինի հայացքով, այլ ազգերի ու նրանց կենցաղների ու վարքագծերի արարքների հետ համեմատական հայացքով։ Մենք լավն ենք, իսկապես, անգամ մեր ամենաայլանդակ դրսևորումներով ։) Շատ բան ժամանակի խնդիր է, շատ բան ոնց եղել է, կմնա, որոշ բաներ ժամանակի հետ ես հասկանում, որ լավ է որ մնում է այնպիսին, ինչպիսին եղել է․․․ Բարդ է։)) Բայց բոլորս պիտի անենք, ինչ պիտի անենք, ու թող լինի, ինչ լինելու է։ ՈՒրախացնում է այն, որ այս նոր սերունդը այն է, ինչ պետք է ՓՈԽԵԼՈՒ ու ՓՈԽՎԵԼՈՒ համար․․․

Reply

donnamalina January 29 2016, 17:02:02 UTC
11 տարի
շատ է ...
ես Ամերիկայում էի, նախատեսածից ավել մնացի
ու ինձ բռնում էի այն բանի վրա, որ կարոտում էի հայկական ամեն ինչը՝ անկախ բնույթից
կարիք էի զգում հայկական տաշիտուշիի )))
բա որ սիրտս մածուն էր ուզում, իսկ էդ նահանգում, որ Հայաստանից մեծ էր տարածքով, երկու հայ էր ապրում՝ ներառյալ ինձ )))
մի արաբի խանութ գտա, լաբնե ու գաթա էի գնում ու չտեսի պես ուտում
զարմանալի բան ա կյանքը

Reply

nrbakert_tashuk January 30 2016, 18:27:46 UTC
:))) Ես էլ եմ մածունի խելագար ու պակասն ահավոր էի զգում։ Հիմա մերում եմ ինքս ու ամեն անգամ ուտելիս ինքս ինձնով հիանում` տանտիկին էլ դարձա, մածուն եմ մերում։)))) Ջրի, լավաշի, ու պանրի մասին էլ չեմ խոսում։ Կանաչու ռուսաստանյան միկրոսկոպիկ կապերից հետո Երևանում դողում եմ կանաչու ամեն մի տերևիկի վրա։))) Խոխմա զգացողություն է շատ։))) Հիմա բայց ամեն ինչ էլ կարելի է Մոսկվայում գտնել․․․ Բայց մեկ է, հիմնականը չկա․․․։)))

Վիլյամ Սարոյանն է մեխել՝ <<Ուզենք, չուզենք՝ հայ ենք>> ու դրա հետ ոչինչ չենք կարող անել։)) Չգիտեմ ով էլ ասել է <<Հայ լինելը պաթոլոգիա է>>:)))

Reply

donnamalina January 31 2016, 06:58:52 UTC
:)

Reply


Leave a comment

Up