Արթուր Ղուկասյան
Զրույց Դեմիս Ռուսոսի հետ (հատված)
Դեմիս Ռուսոսի ֆենոմենինի եւ հաջողութայան գաղթնիկների մասին շատ է գրվել եւ ամեն մեկն իր հերթին սեփական համոզմունքներն է հայտնել: Ինքն անձամբ, սակայն, մեր զրույցների ընթացքում միանգամայն տարբեր բացատրություններ էր տվել: Ըստ նրա, չափազանց կարեւոր է, որ քո մուտքը երգարվեստի աշխարհ համապատասխանի ինչ-ինչ հանգամանքներին, որոնք նպաստում են նրա հայտնությանն ու կայացմանը:
-Գիտեք,- ասել էի,- ինձ համար հասկանալի է, եթե Ձեր ասածը վերաբերվում էր ժամանակին. հայտվել ճիշտ ժամանակին ճիշտ վայրում եւ այլն: Բայց ի՞նչ նկատի ունեք, երբ խոսում եք հանգամանքների մասին:
-Տեսեք,իմ առաջին ձայնագրությունը՝ շատ տխուր մի երգ էր եւ այն հնչեց, բարեխտաբար, ռադիոյով. մի օր, երբ ուժեղ անձրեւ էր գալիս ու իմ կատարումն ինքը ներդաշնակ էր, այսպես ասած թե՛ օրվա մռայլ եղանակին եւ թե՛ մարդկանց տրամադրությամնը, որ նույն այդ եղանակն էր պարտադրում:
-Բարեբախտաբար, որ այդ օրը հնչե՞ց, թե՞՝ որ ռադիոյով հնչեց:
-Երկուսն էլ: Բնավ զարմանալի թող չթվա. երգի ու կատարողի իսկական արժեքը շատ ժամանակ հենց ռադիոն է ի հայտ բերում: Եթե դուք վարում եք ձեր մեքենան ու այդ ընթացքում ուկնդրում մի երգ, որ շարժում է ձեր զգացմունքները, այդ երգն, ուրեմն, կայացած է: Մարդը չի տեսնում երգչին, գուցե նրա անունն էլ չգիտի՝ լսում է պարզապես եւ որոշ վերապրումներ ունենում: Այդպես պատահեց եւ իմ դեպքում՝ լսարանին անհայտ էի ու սկսեցին զանգել ռադիոկայան խնդրելով նորից հաղորդել կատարումը...
-Հույները երգն ու արվեստը սիրող ժողովուրդ են, բայց Դուք հազվագյուտ այն կատարողներից եք, որ ձեռք բերեց համաշարհային համբավ...
-Այստեղ չափանիշներն են ուրիշ: Բավարար չէ, որ դու լավ ձայն ունենաս: Ժամանակակից հույներից հրաշալի ձայն ունեն Նոտիս Սվակյանակիսն ու Դանդիսը, բայց նրանք սահմանափակվում են՝ եւ ուզում էլ են սահմանափակել, հույն լսարանով: Կարող էին դուրս գալ այդ շրջանակներից, բայց... Դուք, օրինակ, հայ եք. ո՞ր հույն երգիչներին եք լսում:
-Յորղոս Դալարասին, Յաննիս Պարիոսին...
-Հրաշալի է: Նրանք իսկապես տաղանդավոր երգիչներ են, որոնց սիրում եք դուք, հույն ժողովուրդը, հունական արվեստին ծանոթ հայերն ու այլ ազգերի ներկայացուցիչները: Դրանից այնկողմ չի անցնում...
-Քանի որ անրադարձաք իմ ազգային պատկանելիությանը, կուզեի որ հայաստանյան Ձեր տպավորություններով կիսվեիք:
-Իմ ծանոթությունը Հայաստանի հետ նախ հայերեն երգերից սկսվեց եւ դա հասկանալի է: Բնականաբար, լեզուն չգիտեմ, խոսքերը չէի հասկանում, բայց երաժշտությունը որոշ դեպքերում շատ բան էր ասում:
-Հետո հրավերք ստացաք համերգով հանդես գալ Երեւանում:
-Այդ նույն ժամանակահատվածում մի քանի հրավերքներ ստանա, բայց նախընտրեցի, այո՝ Հայաստանը: Ինձ համար էի գնում:
-Ի՞նչ եք ուզում ասել դրանով:
-Ուզում եմ ասել, որ ես այլեւս հասել եմ մի աստիճանի, որ ինքս եմ որոշում ուր գնալ եւ իմ սրտի թելադրանքին եմ լսում: Կախում չունեմ ավելի կամ պակաս շահավետ առաջարկություններից: Ըստ այդմ էլ, ընտրեցի Երեւանը:
-Շատ լա՛վ: Վայրեջք կատարեցիք Երեւանում ե՞ւ...
-Օ՜, ես շատ լավ տպավորություններով ծանրաբեռված վերադարձա: Հրաշալի մի ժողովուրդի զավակն եք, Արտո (համառորեն ինձ Արտո էր կոչում միշտ-Ա.Ղ.): Բոորը, ում հետ հանդիպեցի, հոյակապ մարդիկ էին:
-Ասացիք, որ հայկական երաժշտությունը որոշ դեպքերում Ձեզ շատ բան էր ասում: Ո՞ր դեպքերի մասին է խոսքը:
-Օրինակ, ինձ տարան ձեր գլխավոր եկեղեցին՝ անունը հիմա չեմ հիշում..
-Սուրբ Էջմիածին:
-Չգիտեմ: Գուցե: Ես լսեցի այնտեղ պատարագը: Բացի այդ պատարագից ինձ վրա անջնջելի տպավորույուն թողեց նաեւ երգչախումբը: Ես վստահեցնում եմ ձեզ, որ այն աշխարհի լավագույն երգչախմբերից մեկն է:
Հաջորդ տեսարանը, որ մեկ-մեկ ինձանից անկախ հիշեցնել է տալիս իր մասին՝ սահմանամերձ մի բնակավայր էր, որից այնկողմ Թուրքիան է: Ինձ ինչ-որ վանք ուղեկցեցին, որտեղ կրոնավորներ կային եւ ուխտավորներ: Այդ վանքն էլ է ուժեղ կերպով տպավորվել իմ հիշողության մեջ:
-Մի խոսքով, համերգից բացի հնարավորություն ունեցաք նաեւ որոշակիորեն ծանոթանալ մեր երկրի հետ:
-Այո, ես իրոք շատ լավ ժամանակ անցկացրեցի այնտեղ: Չմոռանամ նշել նաեւ թե ոքան գեղեցիկ են Հայուհիները եւ որքան հյուրասեր բոլոր նրանք, ում հետ հանդիպել էիք: Հայուհիների հարցում չեմ չափազանցացնում:
-Այդ տպավորությունները հույս են ներշնչում, որ դարձյալ կայցելեք Հայաստան...
-Կանեի, գիտե՞ք: Նկատի ունեցեք, որ նախքան գնալը ես լավ էլ տեղեկացած էի, թե ինչ կարգի տնտեսական ու այլեւայլ խնդիրների առջեւ է կանգնած Հայաստանը, բայց ինձ համար կարեւորը այն չէր, թե ես ինչ կստանայի այդտեղ, այլ այն, թե ի՞նչ է պահանջում իմ հոգին: Մի խոսքով, դա իմ ցանկությունն էր...
Մեկ նյութում անհնար է գրել ամբողջը: Վերջին անգամ Իսպանիայում էի արդեն, երբ զանգահարեց (քանի՛ հոգու հետ վերջին անգամ Իսպանայից խոսեցի՝ սկսած Հենրիկ Իգիթյանից մինչեւ...): Պատմում էր ռուսաստանյան հաջող ելույթների մասին:
-Եթե Հայաստան գնաք, այս անգամ ես էլ կմիանամ Ձեզ,- ասացի:
Երեւի գիտեր, որ երկրորդ անգամն, ավաղ, չի լինելու...