Երաժշտական թերապիա (2)

Nov 12, 2009 15:53


Ինչպես առավելագույն օգուտ քաղել երաժշտական թերապիայից

Ինչպես գիտենք, դժվար է գտնել այնպիսի երաժշտություն, որ բոլորին դուր գա կամ բոլորի վրա նույնությամբ ազդի։ Մարդիկ տարբեր ճաշակներ ունեն, և շատ կարևորը է, որ հնչող երաժշտությունը ձեզ դուր գա։ Ահա ընդհանուր ցուցումներ այն մասին, թե ինչպես կարելի է երաժշտության արդյունավետությունը հասցնել առավելագույնի։

1. Սթրեսը «մաքրել-հանելու» համար փորձեք 20-րոպեանոց «հնչյունային լոգանք» ընդունել։ Միացրեք որևէ թուլացնող, հանգստացնող երաժշտություն, ապա հարմարավետ դիրքով պառկեք բազմոցին կամ հատակին՝ երաժշտության աղբյուրին մոտ։ Ավելի խոր զգացողությունների համար կարող եք նաև ականջակալներով լսել, որպեսզի ուշադրությունը կենտրոնացնեք և խուսափեք շեղվելուց։

2. Թույլ տվեք, որ հնչող երաժշտությունը հոսի ձեր վրայով, լվանալով հանի ձեր վրայից օրվա սթրեսը։ Կենտրոնացեք շնչառության վրա՝ աշխատելով այնպես անել, որ այն խորանա, դանդաղի ու կանոնավորվի։ Ուշադրությունը սևեռեք երաժշտության նոտաների մինչև ընկած դադարների վրա. դա զերծ է պահում երաժշտությունը վերլուծելուց և թուլացումն ու հանգստացումն ավելի լիակատար է դարձնում։

3. Եթե աշխատանքային օրվա վերջում խթանման կարիք ունեք, ապա ավելի լավ է՝ ավելի արագ երաժշտություն ընտրեք, քան դանդաղ, հանգիստ մեղեդիներ։

4. Երբ շարունակելը դժվարանում է, անցեք այնպիսի երաժշտության, որին ծանոթ եք, ինչպես, օրինակ, մանկության սիրելի մեղեդիները կամ հին ու բարի երգերն են։ Ծանոթ լինելու զգացողությունը հաճախ հանգստություն է պարգևում։

5. Զբոսնեք՝ ականջակալներով ձեր սիրելի երաժշտությունը լսելով։ Ներշնչեք ու արտաշնչեք երաժշտությանը համահունչ։ Թող երաժշտությունը ձեզ իր մեջ առնի։ Սա հիանալի սթրես հանող միջոց է, քանի որ համատեղում է մարզանքը (քայլելը), պատկերները և երաժշտությունը։

6. Սթրեսի նվազեցմանն օգնում է նաև բնության ձայներ լսելը, օրինակ՝ օվկիանոսի ալիքների կամ խոր անտառի ձայները։ Փորձեք 12-20 րոպե զբոսնել, եթե մոտակայքում ծովափ կամ ծառապատ տարածք կա։ Իսկ եթե չկա, կարելի է լսել բնության ձայների ձայնագրություններ։

Գարնանային առավոտվա բնության ձայներ.

image Click to view





Ծովի ալիքների ձայներ.

image Click to view



Անտառային ձայներ.

image Click to view



Անձրևի ու ծղրիդների ձայներ.

image Click to view





Բնության ձայներ՝ հանգստացնող երաժշտության համադրությամբ.

image Click to view



Լսեք, իսկապես շատ հանգստացնող ազդեցություն են ունենում։ :)  Ի դեպ, կարելի է օգտագործել որպես անքնության դեմ միջոց։ ;)

Շարունակելի

Խորհուրդներ, Բնություն, music therapy, Երաժշտաբուժություն, Վիդեո, Երաժշտական թերապիա, Երաժշտություն, music

Previous post Next post
Up