Շնաթերապիա

Nov 08, 2022 16:28


Արեգն էս տարի փոխադրվել է միջին դպրոց: Վերջերս պատմեց, որ իրենց դպրոցը շուն ունի, որին «թերապևտիկ շուն» (therapy dog) են անվանում: Շունն իր «նստավայրն» ունի` իր համար նախատեսված սենյակ, բայց շրջում է դպրոցով մեկ, ու աշակերտները կարող են շոյել, սիրել, այլ կերպ ասած` շփվել հետը:

Պարզվում է` ներկայումս էստեղ էդպիսի պրակտիկա կա` դպրոցներում հատուկ շուն պահելու, որն, ըստ հետազոտությունների, հետևյալ դրական ազդեցություններն է ունենում աշակերտների վրա.

* Բարձրացնում է աշակերտների հաճախելիության ցուցանիշը

* Նպաստում է ավելի լավ սովորելուն և բարձրացնում մոտիվացիան

* Նպաստում է աշակերտների ինքնավստահության աճին

* Ամրացնում ու բարելավում է աշակերտների միջև, ինչպես նաև աշակերտ-ուսուցիչ կապը` թերապևտիկ շների հետ վստահության ու սիրո միջավայրի շնորհիվ: Աշակերտները սովորում են արտահայտել իրենց զգացմունքները և ավելի շատ վստահության վրա հիմնված հարաբերություններ զարգացնել

* Նվազեցնում է սովորելիս հուզմունքի, անհանգստության մակարդակը` դրանով իսկ նպաստելով առաջադիմությանը, այդ թվում` գրելու և ընթերցանական հմտությունների զարգացմանը:

Կենդանիներ, Կրթություն, Տեղեկություն, Դպրոց, Կենցաղ, Առօրեական, Արեգ, Ուսում, ԱՄՆ

Previous post Next post
Up