Անհատական կոլաժ

Sep 07, 2020 14:39


Մի քանի տարի առաջ մի գաղափար էր առաջացել գլխումս` կոնկրետ մարդկանց նվիրված կոլաժներ անել` հաշվի առնելով տվյալ մարդու անձը` առանձնահատկությունները, նախասիրությունները, հետաքրքրությունները, ճաշակը, մասնագիտությունը և այլն: Մի քանի օր առաջ վերջապես առիթ ունեցա իրագործելու էդ գաղափարս մի շատ հարազատ մարդու համար ծննդյան նվեր պատրաստելով: Ահագին բարդ ու ժամանակատար գործ դուրս եկավ, բայց հաճույքով եմ արել. կարծես տվյալ մարդու հետ լուռ հաղորդակցություն լիներ: :)))

Կոլաժի բոլոր առարկաներն ու դետալները որոշակի իմաստ ունեն, ինչ-որ բան են խորհրդանշում, պատահական դետալներ ընդհանրապես չկան: Նաև բոլոր բաղադրիչները եռաչափ են. զուտ նկարված հարթ դետալներ չկան:

Ընդհանրապես եռաչափ կոլաժներ լուսանկարելը շատ բարդ գործ է. ինչ դիրքով էլ նկարում ես, լույսը որ կողմիցու ինչքան էլ ընկնում է, միշտ ինչ-որ դետալներ մնում են ստվերում, լիարժեք չեն երևում: Լուսանկարելու բազմաթիվ փորձերից հետո համեմատաբար ընդունելի ու իրականին մոտ ստացված նկարը սա է, թեև էլի էն չի, բայց դե արդեն անիմաստ էի համարում նոր փորձեր անելը, քանի որ իմ իմացած ու տրամադրությանս տակ եղած բոլոր հնարավոր միջոցներն արդեն փորձել էի: Ամբողջական պատկերի լիարժեք երևալու բաց լրացրել եմ նաև բոլոր դետալներն առանձին լուսանկարելով:

Չափսը`  30.5 սմ X 40.5 սմ (12″ X 16″)






















collage, collages, conceptual art, wall art, Արվեստ, mixed media, personalized collages, Պաննո, art, Կոլաժներ, Անհատական կոլաժներ, Կոնցեպտուալ արվեստ, mixed media art

Previous post Next post
Up