Ի տարբերություն նախորդ նմանատիպ աշխատանքիս, որում դետալները` երկրաչափական պատկերները, խիստ կանոնավոր դասավորություն ունեին, էս անգամ որոշեցի ավելի խառը-քաոսային կոմպոզիցիա ստեղծել` երկրաչափական պատկերներն իրար գլխի «լցնելով». :)))
Աշխատանքում օգտագործված նյութերը. կտավապատ «տախտակ», խցանե տախտակներ, թուղթ (քվիլինգ), գորգի ցանց, փայտե օղակ, ակրիլ ներկեր
Materials used: canvas panel, cork boards, paper (quilling technique), wooden ring, rug canvas (net), acrylic paint. Չափսը` 40.6 X 50.8 սմ (16 in. X 20 in.)
Եվս երկու նկար` եռաչափությունն ավելի լավ պատկերացնելու համար.
Կախիչի խնդիրն էս անգամ էլ լուծեցի կախիչն ի սկզբանե ընդհանուր կոմպոզիցիայի մաս դարձնելով: Նմանատիպ աշխատանքների դեպքում էս մոտեցումը, կարծում եմ, հետագայում էլ կկիրառեմ կախիչների համար: