Էս տարի էնպես ստացվեց, որ Հելոուինի առթիվ մի քանի ձրի դդումներ ստացանք, ու դրա շնորհիվ մի դդում էլ ինձ բաժին հասավ։ Ես էլ որոշեցի մի քիչ ավանդույթին դեմ գնալ ու դդումիս ոչ թե վախենալու, այլ «ծտային» տեսք հաղորդել։ Ստացվեց ահա այսպիսի մի թիթիզ դդմուհի. :)))
Նկատեցի, որ տարբեր դիրքերից դեմքը տարբեր արտահայտություններ ունի, դրա համար երկու դիրքից նկարեցի։
Ներկել եմ ակրիլ ներկերով։ «Մազերն» էլ իրականում «աճում են» գլխի մեջից. նախ պտուտակահանով ծակեր եմ արել «գլխի» մեջ, հետո ամեն ծակի մեջ մտցրել եմ համապատասխան մազ-պարանը։ Սկզբում պարանները ներսից իրար էի կապում, որ ավելի ապահով լինեն, դուրս չընկնեն, բայց հետո զգացի, որ անիմաստ գործ եմ ստեղծում ինձ համար. նախ դուրս ընկնելն էնքան էլ հեշտ չի, բացի դրանից, էնպես չի, որ ինչ-որ մնայուն բան եմ սարքում, որ մի հատ էլ երկարակեցության մասին մտածելու կարիք լինի։ :D Վաղվանից ժամանակավրեպ ու փչացող բան է դառնալու։ Բայց հավես էր սարքելը, թեկուզ մի օրվա համար։ :)))