(no subject)

Sep 02, 2013 10:10

Ավելի քան երկու տարի առաջ էսպիսի գրառում էի արել.

«Մարդ ինչեր ասես որ չի սովորի հանուն երեխայի։ Նախկինում երբեք մտքովս չէր անցնի, որ կարող է մի օր կարողանամ լրիվ անձայն փռշտալ :)))»։

Իսկ հիմա սովորել եմ ամեն ինչ գլխիվայր նկարել :)))։ Էն մագնիսով նկարելու տախտակներից ունենք, տղաս հաճախ դնում է ծնկներիս ու դիմացս կանգնած՝ պատվիրում այս կամ այն բանը նկարել։ Դե, ես էլ, քանի որ իր համար եմ նկարում, պիտի էնպես նկարեմ, որ իր դիրքից ճիշտ երևա։ Հա, իհարկե, կարող եմ իրեն էլ կողքիս նստեցնել, որ երկուսիս համար էլ ճիշտ դիրքով լինի, բայց դե էդպես լրիվ ուղիղ իր դիմաց չի լինի։ Համ էլ ի՞նչ վատ է, որ էդ մի հմտությունն էլ ձեռք բերեմ :)))։

Արեգ, Դիտարկումներ, Ես

Previous post Next post
Up