Վայրի բնության մեջ գոյատևելու համար որոշ կենդանիներ քողարկվում են՝ գույնի, բծերի, դիրքի միջոցով հարմարվելով իրենց միջավայրին ու այդպիսով գրեթե անտեսանելի դառնալով։ Բուերն այդպիսի քողարկման վառ դրսևորումներից են։ Հետևյալ լուսանկարներից որոշներում բուերն այն աստիճանի են ձուլված միջավայրին, որ նույնիսկ դժվար է նրանց հայտնաբերելը։ Համենայնդեպս, ասեմ, որ բոլոր նկարներում էլ բուեր կան.
Էս մեկում էնքան ձուլված են ծառի բնին, որ ոնց որ փորագրված լինեն վրան, ընդ որում՝ բացի մեկից, մյուսներն ահագին «վատ» են փորագրված :))։ Ես, օրինակ, մեկին եմ հստակ տեսնում, մեկին էլ՝ մասամբ, ևս մի երկուսի գոյության մասին միայն կասկածում եմ։ Տեսնենք՝ ով քանի ծպտյալի կքողազերծի :)).
Եթե չգտաք, ասեմ, որ առնվազն մեկը մեջտեղում է, եթե ուրիշ էլ կա, ապա ես չեմ տեսել։