Անձու ճուտիկը

Apr 19, 2012 22:51


Շրի Լանկայում մի հավ ճուտ է ունեցել առանց ձվի։ Կարելի է ասել՝ նոր շրջադարձ «սկզբում ձո՞ւն է եղել, թե՞ հավը» դարավոր հարցում։

Հավի մարմնից դուրս գալու և դրսում ձվադրվելու փոխարեն ձուն քսանմեկ օր մնացել է հավի ներսում, այնուհետև ճուտիկը դուրս է եկել։ Վերջինս լիովին ձևավորված ու առողջ է, սակայն հավը սատկել է։

Տարածաշրջանի կառավարության անասնաբուժության աշխատակիցն ասել է, որ ինքն այդպիսի բան դեռ չի տեսել։
Հավի մարմինը հետազոտվել է, և պարզվել է, որ բեղմնավորված ձուն զարգացել է հավի վերարտադրողական համակարգում, բայց  հավի ներսում մնացել է այնքան, մինչև որ ճուտիկը ձվից դուրս է եկել։ Հավի դիակի հերձումը ցույց է տվել, որ վերջինս սատկել է ներքին վերքերից։

Ըստ BBC-ի թղթակցի՝ Շրի Լանկայի Daily Mirror թերթը եզրակացրել է, որ, փաստորեն, սկզբում հավն է եղել, ոչ թե ձուն։

http://www.bbc.co.uk/news/17769677

Այ քեզ բան, Հետաքրքիր, Աշխարհ

Previous post Next post
Up