Պաշտպանիչ ցանց DVD player-ի համար :)

Nov 05, 2011 10:28

Քանի որ տղաս հիմա էն տարիքում է, որ աջ ու ձախ ակտիվորեն քարուքանդ անում ու ավերում է տան եղած-չեղածը, բնականաբար, ոչ միայն իրեն ենք ստիպված լինում շատ առարկաներից ու սարքերից պաշտպանել, այլև շատ առարկաներ ու սարքեր՝ իրենից։ Օրինակ՝ մեր DVD-ի փլեյերն էդ տեսակետից մինչև վերջերս շատ անպաշտպան վիճակում էր։ Դե, տղաս էլ թարսի պես շատ է սիրում էդ սարքը, ինչպես և մնացած բոլոր սարքերն ու հատկապես նրանք, որոնք առավել խոցելի են։ Հեռուստացույցի հեռակառավարման վահանակները, համակարգչի մկնիկները, ինչպես նաև հենց ինքը՝ համակարգիչը, ցավոք, ամենագրավիչ «խաղալիքներն» են նրա համար։ Մի հատ փչացած մկնիկ ունեի, տվել եմ իրեն, բայց դե դրանով հո չի՞ բավարարվի. մեկ է, ամեն հարմար առիթ բաց չի թողնում, որ իմ գրասեղանի վրայից համակարգչիս մկնիկը քաշի-գցի ու գզի։ Դե, իրենն անշունչ, սատկած մուկ է, իսկ իմը` կենդանի, վառվռուն լույսերով-բանով։ Մկնիկիս ու համակարգչիս, ավաղ, մակրամեն չի փրկի, բայց, այ, DVD փլեյերի համար վերջերս պաշտպանիչ ցանց եմ գործել։ Ճիշտ է, տղուկս գնում-գալիս, քաշքշում է ցանցը, ինչի հետևանքով արդեն տեղ-տեղ լոճվել է, բայց դե կարևորը՝ առայժմ ծառայում է իր պաշտպանիչ նպատակին, ու, հուսով եմ՝ դեռ երկար կծառայի։ Մինչև ֆորմից ընկնելը հասցրել եմ անմահացնել.



Ներքևի թելիկները դարակի տակ ամրացված թելով մի քիչ հետ եմ քաշել, որ չքաշքշի (դրա համար էսպիսի կիսատ-պռատ տեսք ունեն), նախատեսված է, որ դարակի տակ ինչ-որ արկղ կամ նման մի բան դնենք, որը թելերն ավելի հետ կտանի ու կքողարկի, բայց դեռ չենք գտել հարմար չափի արկղ։ Երևի վերջը ստիպված մի քանի բան իրար վրա դնենք...

Արեգ, Մակրամե, Ձեռամոգոնվածք, macramé, handmade, Նկարներ, Տուն

Previous post Next post
Up