Մոտ մի տարի առաջ
գրառում էի արել էն մասին, թե փոքր ժամանակ ինձ համար ինչ գերագույն հաճույք էր էն հին՝ զսպանակներով մահճակալների վրա թռվռալը, ու որ հիմա էլ մեծ հաճույքով կթռվռայի։ Ու երեկ ապրիլի յոթի առթիվ մերոնցից տրամպոլին եմ նվեր ստացել։ :))) Ուռա՜։ Լրիվ անակնկալ էր։ :)
Ճիշտ է, մեր բնակարանային պայմաններն էնքան էլ չեն ներում, որ տանը վայելեմ էդ հաճույքը, բայց մի քիչ էլ եղանակը տաքանա, կգնանք զբոսայգի, ու կթռվռա՜մ :)))։