Պոլ Հոլբախ

Feb 25, 2010 20:19

Նոր մի փոքրիկ գիրք ընկավ ձեռքիս տակ։ Վերնագիրը "Գրպանի Աստվածաբանություն" է, հեղինակն է Պոլ Հոլբախը։ Հետաքրքրեց, թե մեջն ինչ է։ Պատահական բացեցի "Կ" տառը, սկսեցի նայել թե ինչ է գրված

ԿԻՐԱԿԻՆ տեր-աստծու նվիրված օրն է, այսինքն օր, երբ մենք պետք է լիովին գոհացնենք քահանաներին՝ լսելով նրանց իմաստուն քարոզները, ներկա լինեոլվ նրանց աստվածային ժամերգությանը, իսկ ապա գինետներում մի լավ խմենք։

ԿՂԵՐԱԿԱՆՆԵՐ Սա տոհմային հասկացություն է, որն իր մեջ ընդգրկում է բոլոր քրիստոնյաներին, որոնք իրենց նվիրել են աստծու ծառայությանը, կամ իրենց կոչված են զգում չաշխատելով ապրելու՝ ի հաշիվ անբանների, որոնք աշխատում են, որպեսզի ապրեն։

ԿՆԳՈՒՂԸ բրդե գործվածքի մի կտոր է, որը ծածկում է վանականի ծոծրակը և նրա գանգում ամփոփված գիտելիքները։ Այս սուրբ լաթի ձևի հարցը, ինչպես հայտնի է, կատաղի վեճեր է հարուցել եկեղեցու սպասավորների միջև և խարույկ է նետել մի քանի հարյուրյակ կնգուղավոր վանականների։

Կարծում եմ, էս ամենը ուղղակի ցինիզմ է, որքան էլ որ գրողն աթեիստ լինի։
Previous post Next post
Up