Чтоб попасть к себе же домой, надо платитьddr_russiaDecember 10 2014, 11:09:16 UTC
50 դոլար և 5000 լարի. ինչ կարժենա ջավախքցիների մուտքն իրենց տուն
Եթե Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձինք ուզում են 90 օրվանից ավել մնալ Վրաստանում և կրկին մուտք գործել երկիր, պետք է վիզա ստանան: Իսկ Վրաստանի նոր վիզային ռեժիմի համաձայն՝ Հայաստանի քաղաքացիները 50 դոլար պետք է փոխանցեն Վրաստանի դեսպանատան հաշվեհամարին հյուպատոսական ծառայությունների համար:
Կարճաժամկետ վիզայի համար փաստաթղթերի ցանկը բարդ չէ, սակայն 90 օրվանից ավել՝ երկարաժամկետ վիզայի դեպքում հավելյալ փաստաթղթեր են անհրաժեշտ, այդ թվում՝ բանկային հաշվեհամար և այնտեղ առկա 5000 լարի (ավելի քան 1 մլն դրամ) գումարի մասին վկայող բանկային քաղվածք:
"Նախ՝ գյուղերում ապրողներս ոչ ոք էլ հաշվեհամար չունենք, երկրորդն էլ՝ 5000 լարի հետ են խոսում, որտեղից գյուղացիներիս 5000 լարի: Ինչ գումար աշխատում ենք, մաս-մաս ուղարկում ենք ընտանիքներիս՝ հա փայտի փող, հա դպրոցի սեզոն է՝ երեխեքին բան-ման առնել է պետք, հա Նոր տարի է և այլն»,-ասում է Դիլիսկա գյուղի բնակիչ Հարությունը, ով ՀՀ անձնագիր ունի և նոր է վերադարձել արտագնա աշխատանքից: Առաջիկայում նախատեսել էր մինչև ապրիլ մնալ տանը, սակայն հիմա ասում է, որ ստիպված պետք է 3 ամիս մնա ու վերադառնա ՌԴ:
Նշենք, որ ջավախքցիների մեծ մասը ՀՀ քաղաքացիություն է ստացել Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնելու նպատակով: Այժմ նրանք համարվում են «օտարերկրացի", և պետք է վիզայով մուտք ու ելք անեն Ջավախք, եթե նրանց եռամսյա ժամկետը լրացել է:
Հիշեցնենք, որ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Վրաստանում սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնել "Արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին" օրենքը: Վրաստանում առանց վիզայի գտնվելու ժամկետը կրճատվել է: Նախկին 390 օրվա փոխարեն այժմ օտարերկրացիները կարող են 180 օրվա ընթացքում երկրում գտնվել 90 օր:
Սակայն Վրաստանի արդարադատության նախարարը Թեա Ծուլուկիանին հայտարարել էր, որ օտարերկրացիներին կտրվի լրացուցիչ ժամանակ վիզայի և կացության հարցերը կարգավորելու համար մինչև 2015թ. մարտի 1-ը:
Չնայած Վրաստանի արդարադատության նախարարի այս հայտարարությանը, վրացի սահմանապահները դեկտեմբերի 1-ից արդեն կիրառում են օրենքը և, 180 լարի տուգանելով, արգելում ՀՀ քաղաքացիություն ունեցող այն ջավախքցիների մուտքը Վրաստան, որոնց 90-օրյա ժամկետը լրացել է:
Հայաստանում Վրաստանի հյուպատոս Շորենա Ծիկլաուրին մեզ հետ զրույցում ասաց, որ մարտի 1-ի ժամկետը վերաբերում է նրանց, ովքեր դեռևս գտնվում են Վրաստանում, չնայած ժամկետը լրացել է, բայց դուրս չեն եկել երկրից: Նրանք իրավունք ունեն միանգամից կացության վկայականի համար դիմել արդարադատության նախարարություն, և նրանց վրա տուգանքներ չեն կիրառվի: Սակայն բոլոր նրանք, ովքեր դուրս են գալիս երկրից, նորից մուտք գործելու համար պետք է վիզա ստանան: Մարտի 1-ը նրանց չի վերաբերում:
Հյուպատոսը հաստատեց, որ երկարաժամկետ վիզայի համար, համաձայն նոր կանոնների, քաղաքացիները պետք է 5000 լարի գումար ունենան իրենց հաշվեհամարին: Մեր դիտարկմանը, որ դա չափազանց ծանր բեռ է հատկապես գյուղերում ապրող բնակիչների համար, հյուպատոսը պատասխանեց. "Ես շատ փաստաթղթեր եմ ընդունել արդեն, ովքեր իրենց հաշվեհամարին չեն ունեցել 5000 լարի, բայց չենք մերժել: Դա կախված է նրանից, թե ինչպիսի փաստաթղթեր են ներկայացնում: Հնարավոր է, նրանք ընտանիքի անդամ ունեն Վրաստանում, կամ արդեն երկար ժամանակ են ապրել Վրաստանում, իհարկե, այդ ամենը անհատական է":
Թե վիզայի համար որքան հայտեր են ընդունել մինչ օրս, Շորենա Ծիկլաուրին դժվարացավ հստակ ասել, հազարին չի հասել, բայց 100-ից հաստատ ավելի են: "Ես բոլոր փաստաթղթերը ուղարկում եմ Վրաստան, և մեկ ամսվա ընթացում ստանում եմ պատասխանը, և դա մեկ ամսից ավելի չի տևում: Եվ դեռևս մերժում չենք ստացել",- ասաց հյուպատոսը:

Քրիստինե Աղալարյան: http://hetq.am/arm/news/57733/50-dolar-ev-5000-lari-inch-karzhena-javakhqcineri-mutqn-irenc-tun.html
.
Reply
Leave a comment