(no subject)

Apr 26, 2015 22:13


Էն օրը ինձ հրավիրել էին ԹՈՒՄՈ շատ զիլ հանդիպման: Խոսնակներն էին Տիգրան Մանսուրյանը, Լիլիթ Պիպոյանը, Սերժ Թանկյանը ու Տիգրան Համասյանը:

Խոսք գնաց նաեւ տարբեր երաժշտական տեսակների /ժանռերի/ մասին, իհարկե, ինքս կիսում եմ Մանսուրյանի կարծիքը, որ բոլորն էլ գույներ են ներկապնակի վրա, ու բոլորն էլ յհուրահատուկ տեղ պետք է ունենան:

Հետաքրքիր ա, snob Сноб բառը հայերենում կա՞ արդյոք, չեմ գտնում համարժեքը /ինչ-որ պճնամոլ կա, բայց էդ էն չի/, ու մտածեցի, որ սնոբի վրա միշտ ավելիսնոբ կա: Մարդ կա ռոք չի ընդունում, մարդ կա՝ ռաբիս, մեկին չես համոզի, որ ռէպն էլ արվեստ է /բանաստեղծության երաժշտականացված տեսակ է, իմ սիրողականն կարծիքով/; բայց էդ սաղ հեչ: Ինձ շատ հարազատ մարդկանցից կան, որոնց համար Բեթհովենի վաղ շրջանի դաշնամուրային համերգներն էլ են "մոցըրտատիպ" պոպսա, մեկն էլ Շնիտկեին Շաինսկու հետ նույն դարակում ա պահում: Մարդ կա ասում ա, եթե շարական չի՝ հոգեւոր չի, մնացածը եւրոպական կտեր են: Շատերը "մուղամ" բառից ալերգիա են ստանում, բայց զիլ ակադեմիական կրթություն ստացած ջութակահար ինձ պատմում էր ոգեւորված ինչքան խորություն կա այդ մուղամի մեջ:
Ոնց-որ միշտ, հանդիպումից հետո մի հարց առաջացավ, բայց արդեն ուշ էր, հիմա ուզում եմ բոլորին, ում եւս հետաքրքիր ա, այդ հարցը ուղղել.
Հիմա հարցս, խնդրում եմ պատասխանել ըստ էության, առանց շեղվելու, առանց նախասիրությունները բացատրելու.

Ո՞րն է բարձր երաժշտության սահմանումը կամ եթե դուք համարում եք, որ կա այդպիսի ավելիարժեքավոր, բարձր երաժշտություն, ապա ի՞նչ օբյեկտիվ ոչզգացմունքային հատկանիշներով կարելի է այդ տեսակը առանձնացնել

Հ.Գ. պայմանականորեն համարում եմ ցանկացած ստեղծագործություն, որը չունի միայն եւ ակնհայտ կիրառական նշանակություն /ասենք, դանակ սրել/ ես այստեղ համարում եմ արվեստ, նենց որ "ռեպը վաբսչե արվեստ չի" տիպի պատասխանները անտեսվելու են, եթե չունենան տրամաբանված հիմնավորում

tumo, մտքեր, երաժշտություն

Previous post Next post
Up