էկավ էլի

Sep 03, 2013 00:24


Էսօր օղորմածիկ Շուկայի մոտ

հավաքված կնիկների տեսագրությունները տխուր փաստի իլյուստրացիա են: Պետք չի էդ մարդկանց ծաղրել կամ ատել: Փաստորեն, հոգու սովի մասին Վարպետի զգուշացումը իրականացավ: Հասարակությունը կարող է զարգանալ կամ վերեւ, կամ ներքեւ, տեղում մնալ չի կարող, հիմա ակնհայտ ա, որ հատուկ ոտերից քաշում են ցած, որ հացից դեն բան չունենան, ոչ արժանապատվություն, ոչ երազանքներ, ոչ իմաստ: Ինչի՞ համար, կհարցնեք: Այ էն բանի, որ կոպեկներ վաստակող առավոտից իրիգուն աշխատող մարդը մտածի, որ գործատուն բարերար ա: Ամենամեծ հանցագործությունը հենց սա է, մարդկանց հատուկ էս վիճակի մեջ գցելը /չեմ ուզում սրա իսկական անունը ասել/, սպանությունից բեթար ա, զրկել մարդկանց ապրելու կենսաբանականից բացի ուրիշ իմաստներից:

Իսկ էն իմ ընկերներին, որոնք ասում են, որ հասկանալի է, մարդիկ վատ վիճակում են, էրեխեքի համար մի կտոր հաց են վաստակում եւ այլն, ուզում եմ հարցնել. դուք պատկերացնու՞մ եք, ոնց, ինչ պայմաններում էին ապրում Շուկան կամ Սեւան հյուրանոցը կառուցողները, ինչ էին ուտում, ինչ էին հագնում: Ու եթե ձեզ թվում ա, որ մենակ Ստալինի, Լենինի կա, չգիտեմ, սատանայի կարգադրությունով զոռով էին աշխատում, շատ սխալվում եք: Տանջանքը, քրտինքն ու արյունը իմաստավորված էին: Էսօրվա մի կտոր հացը՝ անիմաստ, ու եթե ուզում եք իմանալ՝ բոլորինս: Ու երբ խոսում եք Երեւանի հուշարձանների մասին ու մտաբերում եք խեղճ անճար հարեւաններին, կռիսներին, աշխատատեղերը, մի մոռացեք ձեր պապերի մասին, ոչ թե աբստրակտ հեռավոր պապու-պապու-պապերին, այլ ձեր հոր հորը, քեռուն, ընկերներին, որոնց դեռ հասցրել եք տեսնել ու հիշում եք անուններով:

Բոլորիս մանկությունից պատմում են, որ հայ կանայք Եղեռնի ժամանակ փախնելուց, հետները մատենագրեր էին բերում, գրքեր էին փրկում: Ո՞վ էր իրանց սովորեցրել, աղքատ /բայց ոչ քյասիբ/ գյուղացիներին: Չգիտեմ: Եթե, Աստված մի արասցե, կարիք լինի, էսօրվա դաստիարակություն ստացած հասարակությունը ի՞նչը կփրկի, մտածե՞լ եք:

Հայաստան, մտքեր, Շուկա

Previous post Next post
Up