«Սեփականատիրոջ ցանկությամբ` նաեւ ցանկանում էր» Տ․Մարգարյան

Jun 10, 2013 09:59


Արաաա, էս ինչ խնդալույ ա, ցիրկը քանդեցին՝ տեղափոխեցին քաղաքապետարան

Նիստից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին:
Անդրադառնալով Փակ շուկայի խնդրին` Մարգարյանը հետեւյալ բացահայտումը արեց. - «Սեփականատիրոջ ցանկությամբ` նաեւ ցանկանում էր, որ բազմաբնակարան շենք կառուցի, արգելվեց այդ կառույցը, եւ ընդհանրապես չի քննարկվել նման նախագիծ, եւ փորձեցինք այդ աշխատանքները մեր կողմից` քաղաքապետարանի կողմից լիազորված իրականացնել, եւ երեկվանից սկսվեց ապամոնտաժման աշխատանքները»:
«Միանշանակ` ովքեր օրենքը խախտեցին, ովքեր փորձեցին մեր Երեւան քաղաքի
Տարոն Մարգարյանը պատասխանում է լրագրողների հարցերին, Երեւան, 8-ը հունիսի, 2013թ.
ճարտարապետությունը եւ դիմագիծը փչացնել, անպայման օրենքի շրջանակներում պատժի կենթարկվեն», - հայտարարեց քաղաքապետը:

Նորից կարդացեք, թող հնչի ոսկեղենիկ հայերենը Սեփականատիրոջ ցանկությամբ` նաեւ ցանկանում էր, որ բազմաբնակարան շենք կառուցի, արգելվեց այդ կառույցը

Ուրեմն, ընգեր քաղաքապետ, վատ-վատ բառեր չեմ գրի /չնայած մտածում եմ/, ամոթ ա, ուղղակի միտքը ասեմ․ էդ բազմաբնակարան բազմահարկ շենքը էդ մեղմ ասած սեփականատերը վաղուց կառուցել-վերջացրել ա, գնա ինքդ նայի /չնայած մեկը տենց գնաց բան չտեսավ, երեւի տեսողության պրոբլեմ ուներ կամ ավելի լուրջ մտավոր խնդիրներ/
Ինչ վերաբերում է "Սիրուն չի - 2" օպերացիային, ապա էդ հեքիաթը ուրիշ տեղ պատմեք, կամ էլ պատասխանեք․
- ո՞վ է որոշել, ու՞ր ա որոշումը.
- ի՞նչն ա ապամոնտաժվելու
- արդյո՞ք վերականգնվելու է ներքին կառուցվածքը /այսօրվա վիճակով շենքի գրեթե 2/3 ավիրած է/
- ո՞վ եւ ինչ մեխանիզմով է պատժվելու, ե՞րբ է համաձայն օրենքի հարուցվելու քրեական գործ կառուցապատողի, սեփականատիրոջ, պատասխանատու մարմինների նկատմամբ
- ու՞մ հաշվին են կատարվելու քանդման եւ վերականգնման աշխատանքները, բոլորին պարզ է, որ դա չի կարող լինել բյուջեն, չէ՞, նորից եմ հարցնում․ ՀԱՍՏԱՏ ԵՍ ՉԵՄ ՎՃԱՐԵԼՈՒ, ՉԷ՞

Հայաստան, Երեւան

Previous post Next post
Up