ԱԳՆ-Inn

Oct 04, 2012 22:29


Ճիշտն ասած, անձամբ ես կարծում եմ, որ շենքի նշանակությունը փոխելու մեջ սարսափելի բան չկա: Գործընթացն է սարսափելի: 
Բայց դե ստեղ էլ կարծես բախտներս բերեց՝ շենքը հայտնվեց Էրնեկյանի ձեռքերում, ոչ թե մեր տեղական գեղացի մականունավոր երիտբուրժուաների: Եւ հույս ունեմ, որ պարոն Էրնեկյանը գոնե քիչ թե շատ աշխարհ տեսած մարդ ա, համենայն դեպս, եթե ինձ հարցնեին, երբեւէ ոչ մի արժեքավոր բան չէի վստահի մեր կառավարությանը: Ու չեմ կարծում, որ ԱԳՆ ինչ-որ մի բռի կիսագրագետ զավխոզ կամ գործերի կառավարիչ ավելիքիչ վնաս կտա հուշարձանին, քան նոր տերը: Ու Շուկան սատկացնելուց /իսկ շուկան սատկացրել են, իմ համար էլ այդ շենքը գոյություն չունի/ հետո, ես  միայն ուրախ եմ, որ գոնե մի փոոոքր հույս կա, որ նոր տերը ի տարբերություն գոնե խելք ու խիղճ ունի, գոնե իրա շահերից ելնելով կգնահատի իրեն հասած հարստությունը:

Բայց կրկնվեմ. գործընթացը զարհուրելի էր, ու նույնիսկ չեմ էլ խոսում խաբելու մասին, ուղիղ վաճառքի մասին, կամ նրա մասին, որ հանրապետական նշանակության հուշարձանի պահպանության մասին պետք էր օրենքով կնքել պահպանության պայմանագիր, որտեղ հստակ բոլոր պայմաններն, չափորոշիչները ու պահանջները կֆիքսվեին, ոչ թե մի տող գրել. "պահպանել տեսքը":

Ինձ հիմա ուրիշ բան ա հետաքրքրում. վերջը էդ ո՞վ որոշեց մյուս հուշարձանը քանդել վերջնականապես, ի՞նչ հիմունքներով /մենակ չասեք. հրդեհվել էր, Դրեզդենն էլ էր հրդեհվել/, ո՞վ ասեց, որ կառավարությունը տանելուց հետո պետք է էլի հրապարակին մոտիկ տեղավորել, ո՞վ է նախագծելու նոր շենքը եւ այլն, եւ այլն: Չնայած, հարցերի կեսի պատասխանները գիտենք, բայց մեկ ա, շատ տխուր ա:

մտքեր, ճարտարապետություն

Previous post Next post
Up