Ինչ-որ շատ երկար տեւեց էս ֆոտոսկանդալը
Շատ երկար դիմանում էի, բայց պիտի ասեմ, կարծես թե բոլոր կարծիքները հնչել են /շատ չեմ էլ հետեւել/
Բայց մի բան ոնց-որ թե չի հնչել։ Կոնկրետ դեպքն ու անունները չեմ տալիս, հերիք ա, մեղք են մարդիկ։
Խայտառակությունը էդ ֆոտոները չեն, խայտառակությունը էն ա, որ մեր դերասաններից 99% փակագծերով դերասան են /էլ չեմ ասում, որ էս դեպքը ցույց տվեց թե ինչ զիլ ընկերներ են ու մեծահոգի մեծատառ Ճ-ով անձնավորություններ/
Կարծեմ Էլիզաբեթ Թեյլորը, Լայզա Մինելին, ......... /1247 անուն/........ բավականին ազատ կյանքով էին ապրում
Ես շատ կուզեի տեսնել էն ռեժիսյոռին, որը կասեր. «Լիզ ջան, իմացել եմ՝ մարդուդ դավաճանել ես, ուրեմս, վաղվանից վեշճերդ հավաքում ես ու «ս» լինում մեր էս մաքրագույն եւ սրբագույն բեմահարթակից» Խնդալու ա, չէ՞:
Խնադլու ա, իսկ լացելուն էն ա, որ ոչ կինո ունենք խելքը գլխին, ոչ թատրոն, ընկել եք ինչ-որ դոշակների հետեւից։
Էլ չեմ ասում, որ «Չդատես»-ը ընդհանրապես չի աշխատում։ «Շնանալն» էլ կարելի է, բայց միայն հատուկ դիրք զբաղեցնելուց հետո։
Մեկ էլ խնդալու ա, որ մեր հասարակության բարոյականության պահպանման դժվար եւ պատվավոր բեռը պարզվում ա պիտի դերասանների վրա դրված լինի, մի հատ ձեր շուրջը նայեք. պաշտոնյան կարա նիստի ժամանակ պոռնո նայի, նախարարները սաունաներից դուրս չգան /մի քանի բան էլ չեմ ասում, որ սխալ ուղղությունով չգնա, բայց ասելիք շատ կա/, իսկ թողության նոխազը դերասաննե՞րը պիտի լինեն։ Լու՞րջ։ Հայկական նոու-հաու։ Շատ խնդալու ա, շատ է։ Չնայած բացատրություն էլ կա. պաշտոնյաներն էլ մարդ են, սխալվում են, համ էլ էդ պատասխանության բեռը.… Մեկ-մեկ չեն դիմանում, էլի։ Իսկ դերասանը պիտի վանականի պես լինի, սեքսը միայն էկրանին՝ ու էն էլ մահապարտ-կասկադեռներով։
Հ.Գ. Մեկ էլ մի բան ասեմ՝ քարերով կարաք խբեք. ամեն օրվա սերիալներով գողական, այլանդակ, մենթական, անասուն հարաբերությունների գովազդը ավելիմեծ վնաս ա տալիս հասարակությանը եւ ապագային, քան եթե նույն սերիալներում միայն սեռական կյանքի տարատեսակներ ցույց տային, գոնե ծնելիության դրական դինամիկա կլիներ, իսկ սենց... Մարդ վախենում ա վաղը սենց ուղեղներով, սենց մակարդակով ինչ ենք անելու