Ես հասկանում եմ, որ երկրագնդի շուրջ նավով ճանապարհորդելը ոչ միայն վտանգավոր է, այլեւ շատ զիլ եւ հետաքրքիր
Բայց ուզում եմ ինքս ինձ համոզեմ, որ ամբողջ /ջրային/ աշխարհը ապշած է «Արմենիա» նավի աննախադեպ ճանապարհորդությունից, բայց չեմ կարողանում: Նախ, առագաստանավ գնելը շատ զիլ բան ա, բայց հավատացեք՝ աշխարհի համար սովորական: Փորձեցի գտնել, թե քանի նման նավ կա ծովերում, բայց միայն կարողացա պարզել, որ էսօր ջրի վրա են մոտ
55,000 ՄԵԾ նավ, բայց էս հաշվարկը փոքր-մոքր առագաստանավերը հաշվի նույնիսկ չի էլ առնում:
Մի քիչ էլ քչփորելը բացահայտեց, որ լիքը ընկերություններ կան, որոնք պատրաստ են նման արշավ կազմակերպել: Կան ավելիհետաքրքիր տարբերակներ, օրինակ՝
Как пройти вокруг света на яхте Կամ էլ սա կարդացեք
Для нашего времени кругосветные путешествия не являются чем-то сверхординарным. На просторы мирового океана ежедневно выходят сотни и сотни парусников. Путешествия на яхтах совершаются компаниями друзей или целыми семьями.Փաստորեն, մի մեծ բան չէր, էկեք անկեղծ լինենք, ու էդ մեդալ-բանն էլ ես չհասկացա, բայց դե ափսոս չի, ՕՔԵՅ, եքա վոժձ ա, թող: /Իհարկե էս ամենինչը չի վերաբերում ԿԻԼԻԿԻԱ առագաստանավին, որը մարդիկ իրոք տարիներ սարքում էին, հաղթահարելով հազարավոր դժվարություններ, ու ամենավերջում մի փոքր ուշադրության հազիվ արժանացան/
Լավ, մարդիկ արել են, լավ են արել
Բայց անկեղծ լինենք. խնդրում եմ ինձ բացատրեք, թե ինչու պիտի մենք՝ հարկատուներս, վճարենք այդ հաճույքի համար, չե՞ք հավատում, խնդրեմ.
«Սփյուռքի ճանապարհներով» գիտական-պատմական նշանակության շուրջերկրյա նավարկությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2009 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 97,160.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով։ Մեկն ու մեկը կարո՞ղ է բացատրել թե ու՞մ էր պետք էս ամենինչը: Ասում են, շատ մեծ դեր է խաղացել սփյուռքում հայապահպանման գործում: Միգուցե, չնայած դժվար է մեխանիզմը հասկանալ:
Բայց դե եթե էդքան պետք էր հայերին երկրագնդի շուրջը պտտել կարելի էր, օրինակ, էդ սայթերում գտնել մոտ $20,000-ոց տոմսեր, կարային մի երեք հոգու ուղարկել
3 x $20.000 = $60.000 = 21.000.000 դրամ, այսինքն 3 անգամ էժան կնստեր պետության վրա...
Հ.Գ.
տեսա, որ
Զորի Բալայանը պնդել է, թե պետությունը նավին ոչ մի լումա չի տվել: Նավն արժե 600 հազ. եվրո՝ մոտ 900 հազ. դոլար: Մենքնավը վերցրել ենք նվազագույն գումարով։ Նորից եմ ասում՝ պետությունը ոչ մի կոպեկ չի տվել,-հայտարարել է Զ. Բալայանը: Դե ուրեմն էկեք սպասենք, թե կառավարությունը ո՞նց կբացատրի, թե ում է տրվել այդ գումարը
Զորիի՞ն հավատանք, թե պաշտոնական կայքին