Կոճակները առել ենք, մնաց պալտոնը

Aug 11, 2011 10:44


Мы продолжаем то, что мы уже много наделали.
В.Черномырдин

Ես անձամբ կողմ եմ, որ Երեւանի փողոցներից բուդկաները վերանան: Բայց խոստովանեմ, որ վերջի հերթին մայրաքաղաքին խանգարում էին Փափազյան փողոցի կրպակները: Թող ինձ ներեն այդ գեղեցկագույն փողոցի հարգարժան բնակիչները, բայց այդտեղից սկսելը նման է նրան, որ վթարից հետո լուրջ վնասվածքներ ստացած մարդու դեմքը վիրահատելու փոխարեն ոտի ճկուտի ծուռ աճած եղունգով զբաղվեն:

Քաղաքապետը միշտ շեշտում է, որ պատրաստ է քաղաքի համար վճռականորեն ցանկացած անհրաժեշտ քայլի դիմել, նույնիսկ եթե այդ քայլը չընդունվի շարքային բնակչության կողմից: Գովելի է: Ապացուցված է գործերով:
Հիմա սպասենք տղայության բարձր աստիճանի հաջորդ ապացույցին. այն քայլերին, որոնք չեն ընդունվի այդ բնակչության պինդ մեջքով ու ձիգ գրպանով հատվածի կողմից:

Իսկ եթե քաղաքապետարանը ուղղակի խորհուրդի կարիգ ունի, ապա հաճույքով. ապացուցեք, որ դեմք եք, ու մաքրեք, օրինակ, Կամերային երաժշտության այգին սարսափելի կառույցներից, վերադարձրեք Աբովյան փողոցին նախկին տեսքը, մաքրելով Մոսկովյանից Սայաթ-Նովա ինչքան հիշում եմ ապորինի կառուցված խանութներից: Հա, հիշեցի. դիմացի մայթի խայտառակ «ռեստորան-վետերոկները»: Շարունակե՞մ:

Հասկանում եմ, տհաճ բան ասեցի, համարյա չլնող: Ամեն մեկի տերը մի երեւանյան Մեդիչի կամ Օնասիս ա իրա Ալ Կապոնեով:
Դե լավ, ինչ ասեմ, չէ՝ չէ, վերադարձեք Բանգլադեշ կամ Չերյեմուշկա, ասենք, Տիչինայի փողոց, ընդեղ լիքը բուդկա կա, հանգիստ քանդվող են, առանց բեկում-ներում:
Կարող ա հերոսի կոչում էլ տան:

չուզողություն, մտքեր, Երեւան

Previous post Next post
Up